ad-banner-1
Ֆլիկ–Բարսա–Բարսելոնա

Հանսի Ֆլիկ. «Դա լիակատար անհեթեթություն է»

Ի՞նչ եք ասել թիմին երկու պարտություններից հետո։

Հանսի Ֆլիկ. «Ինչպես միշտ եմ ասում՝ երբ մենք պաշտպանվում ենք, բոլորն են պարտավոր մասնակցել։ Ոչ ոք չի կարող խաղալ 50%-ով, նույնիսկ գնդակն ունենալու դեպքում։ Հարձակվողները ցանկանում են, որ մենք ունենանք ամուր հիմք հարձակման կառուցման մեջ, իսկ պաշտպանները՝ որ հարձակվողները պրեսինգ անեն։

Մենք խոսեցինք նրանց հետ և բացատրեցինք, թե ինչի վրա պետք է աշխատել։ Խոսքը վերաբերում է խաղադաշտում ունեցած վերաբերմունքին․ մենք Բարսան ենք, մեր երկրպագուները ցանկանում են տեսնել, որ մենք պայքարում ենք յուրաքանչյուր դրվագում։

Ամեն ինչ կարևոր է, խոսքը միայն գեղեցիկ խաղալու մասին չէ։ Մենք երեք տիտղոս ենք նվաճել, բայց սա նոր մրցաշրջան է։ Այժմ շատ խաղեր ունենք, և պետք է սկսենք դրանք ճիշտ տրամադրվածությամբ։

Մենք ցանկանում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար՝ հենց դա էլ ասացի խաղացողներին։ Ոչ բոլորն են պատրաստ խաղալու, բայց սա հնարավորություն է երիտասարդների և նրանց համար, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում։ Ես չեմ անհանգստանում»։

Ձմռանը պետք է խաղաք Մայամիում և Սուպերգավաթում՝ Սաուդյան Արաբիայում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

Հանսի Ֆլիկ. «Հասկանում եմ, որ խաղացողները դժգոհ են, ես նույնպես, բայց որոշումը կայացնում է Լա Լիգան, և մենք ստիպված ենք խաղալ։ Հետո կգա տոնական ընդմիջումը։ Անցած մրցաշրջանում նույնն էր, մենք գիտենք իրավիճակը և հարգանքով ենք վերաբերվում դրան»։

Էրիկի դերը թիմում։

Հանսի Ֆլիկ. «Նա զգալիորեն առաջընթաց է գրանցել թե՛ անցած մրցաշրջանում, թե՛ հիմա։ Կարող է բարձր մակարդակով խաղալ տարբեր դիրքերում։ Ակումբի համար շատ լավ է ունենալ նման խաղացող, ինչպիսին Էրիկն է։ Ես նաև գոհ եմ Դե Յոնգի պայմանագրի երկարաձգումից։ Ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ»։

Լամինի անձնական կյանքը մեծ քննարկումների առիթ է տվել։ Նա վնասված էր, բայց, այնուամենայնիվ, թռել է ուղղաթիռով։ Կարո՞ղ է դա ազդել նրա վրա։

Հանսի Ֆլիկ. «Ինձ համար ամենակարևորն այն է, որ նա նվիրված մարզվի։ Որպեսզի ունենա ճիշտ մոտեցում և աշխատի բարեխիղճ կերպով։ Նա մի քանի հանգստյան օր ուներ, որովհետև շատ էր մարզվել և վերականգնման վրա էր աշխատում՝ ինչպես իսկական պրոֆեսիոնալ։ Ես չեմ միջամտելու նրա անձնական կյանքին։ Անձնականը մնում է անձնական»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։