ad-banner-1

Անդամագրությունը այս պահին հասանելի չէ

Շնորհակալ ենք «Երևան Բարսելոնիստայի» հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Անդամագրումն առայժմ ժամանակավորապես դադարեցված է, բայց շուտով կվերսկսվի: Հետևե՛ք մեր էջերին, որպեսզի բաց չթողնեք նոր թարմացումները:

Հարցերի դեպքում գրիր՝ [email protected]

ԿՈՒԼԵ ՋՈՒՆԻՈՐ

14-16 տարեկանների համար

2900 դրամ/տարեկան

  • Անվանական քարտ Բարսելոնայից
  • Զեղչ Բարսայի խանութներում
  • Բարսայի թանգարանի անվճար տոմս
  • Մինչև 70% զեղչ Բարսելոնայի մյուս թիմերի խաղերին
  • Զեղչ հյուրանոցի համար Բարսելոնայում
  • Լուսանկար Բարսելոնայի թիմերի հետ
Գրանցվի՛ր հիմա
⭐ Ֆաները նախընտրում են

ԿՈՒԼԵ ՊՐԵՄԻՈՒՄ

Բացառիկ առավելություններ

10900 դրամ/տարեկան

  • Անվանական քարտ Բարսելոնայից
  • Զեղչ Բարսայի խանութներում
  • Բարսայի թանգարանի անվճար տոմս
  • Մինչև 70% զեղչ Բարսելոնայի մյուս թիմերի խաղերին*
  • Զեղչ հյուրանոցի համար Բարսելոնայում
  • Լուսանկար Բարսելոնայի թիմերի հետ**
  • 5-50% զեղչ ՀՀ-ում մեր ֆան ակումբի գործընկեր կազմակերպություններում
  • Տոմսի առաջնահերթություն ֆան ակումբի միջոցառումներում
  • Ընտանիքի ամեն հաջորդ անդամի քարտի համար 27% զեղչ***
  • Ֆան ակումբի փակ միջոցառումների մուտքի տոմս****
  • Հատուկ Տելեգրամ–ալիք
Գրանցվի՛ր հիմա

ԿՈՒԼԵ

Ստանդարտ անդամակցություն

7900 դրամ/տարեկան

  • Անվանական քարտ Բարսելոնայից
  • Զեղչ Բարսայի խանութներում
  • Բարսայի թանգարանի անվճար տոմս
  • Մինչև 70% զեղչ Բարսելոնայի մյուս թիմերի խաղերին*
  • Զեղչ հյուրանոցի համար Բարսելոնայում
  • Լուսանկար Բարսելոնայի թիմերի հետ**
  • 5-50% զեղչ ՀՀ-ում մեր ֆան ակումբի գործընկեր կազմակերպություններում
  • Անվճար մուտք ֆան ակումբի միջոցառումներին
Գրանցվի՛ր հիմա

Ուշադրություն

* Ներառում է Բարսելոնայի բոլոր թիմերի տնային հանդիպումների տոմսերը, բացի տղամարդկանց առաջին թիմից։

** Այս հնարավորությունը կարող է սահմանափակված լինել ակումբի որոշմամբ` ցանկացած պահի։

*** Ընտանիքի անդամ են համարվում ծնողները, զավակները, քույրեր/եղբայրները, կինը/ամուսինը։

**** Բացառիկ և խիստ սահմանափակ տեղերով միջոցառումներ` հատուկ Պրեմիում Կուլեների համար։

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

Երևան Բարսելոնիստան Հայաստանում Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբն է։ Միանալը չափազանց հեշտ է։ Պարզապես ընտրիր քեզ հարմար տարեկան բաժանորդագրության տեսակը, լրացրու անդամակցության հայտը և կատարի՛ր վճարումը, որից հետո ֆան ակումբի ներկայացուցիչները հեռախոսազանգի կամ էլ․ փոստի միջոցով կհաստատեն անդամակցությունը։ 💙❤️
Դու կարող ես տարեկան անդամակցության համար վճարը կատարել՝ Ամերիաբանկում Երևան Բարսելոնիստայի հաշվեհամարին գումարը փոխանցելով և նպատակ դաշտում գրելով քո անձնական տվյալները։ Փոխանցումը կարելի է կատարել ցանկացած բանկի քո հեռախոսի հավելվածից՝ «փոխանցում հաշվին» ծառայության միջոցով, գրելով հաշվեհամարը, ՀԿ-ի անվանումը, և նպատակ դաշտում քո անձնական տվյալները։ Ընդհանրապես անհրաժեշտ չէ այցելել Ամերիաբանկի մասնաճյուղ այդ նպատակով։
Այո։ Յուրաքանչյուր անդամ ստանում է անվանական անդամության քարտ՝ ուղարկված հենց Բարսելոնայից։
Այո, իհարկե այո։ «Երևան Բարսելոնիստան» Բարսելոնայի կողմից ճանաչված միակ պաշտոնական ֆան ակումբն է Հայաստանում։ Երբ դու միանում ես մեզ, միանում ես Բարսայի պենյաների միջազգային ցանցին՝ դառնալով համաշխարհային այդ համայնքի մի կարևոր մասնիկը։
Դու կստանաս հասանելիություն մեր բացառիկ միջոցառումներին, համատեղ դիտումներին, տարբեր տեսակի մրցույթներին, խաղային ժամանցներին, ինչպես նաև մեր գործընկերների ծառայություններից օգտվելիս զեղչերի մեծ համակարգին, որի շնորհիվ կզգաս Հայաստանի տարածքում Բարսելոնայի պաշտոնական երկրպագու լինելու իրական արտոնությունը։
Այո։ 14-16 տարեկան երկրպագուները կարող են դառնալ անդամ՝ ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ։ Մենք նաև ունենք հատուկ ծրագրեր երիտասարդ կուլեների համար՝ խաղային և կրթական ձևաչափերով։
Երկու փաթեթներն էլ քեզ տալիս են ամբողջական հասանելիություն ակումբի և ֆան ակումբի միջոցառումներին, բայց Կուլե Պրեիմումն ունի մի քանի հավելյալ առավելություններ՝ միջոցառումների գրանցման առաջնահերթություն, փակ միջոցառումների մասնակցություն և այլն։ Դա այն երկրպագուների համար է, որոնք ցանկանում են Բարսայի մի փոքր էքստրա զգացողություններ ունենալ։
Քո անձնագրի սկանը օգնում է նույնականացնել քեզ ու քո հայտում ներառված տվյալները, որ դու իրական մարդ ես, և թույլ է տալիս պաշտոնապես գրանցել քեզ Բարսելոնայի համակարգում։ Անձնական տվյալների պաշտպանությանը մենք լուրջ ենք վերաբերվում, քո տվյալները անվտանգ պահպանված են և չեն կարող կիսվել որևէ երրորդ անձի հետ՝ բացառությամբ Բարսելոնա ՖԱ-ի համապատասխան դեպարտամենտի։
Անդամակցությունը գործում է մեկ օրացույցային տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Այո, ցանկացած պահի կարող ես կատարել փաթեթի թարմացում՝ վճարելով տարբերությունը։ Փոփոխությունից հետո նոր արտոնությունները կսկսեն գործել անմիջապես։
Անդամակցության տարեկան վճարը վերադարձի ենթակա չէ, քանի որ այն ուղղվում է Երևան Բարսելոնիստա ՀԿ-ի գործունեության զարգացմանը և երկրպագուների համար հաճելի ժամանցի հնարավորությունների ապահովմանը
Այո։ Ֆան ակումբին Բարսելոնան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տոմսեր Բարսելոնայի խաղերի համար, որոնք տրամադրվում են միայն անդամներին՝ ըստ հարցման՝ միայն Երևան Բարսելոնիստայի միջոցով։
Երբ դառնում ես Երևան Բարսելոնիստայի անդամ, դու ստանում ես անձնական քարտ՝ քո անունով։ Քարտը ներկայացնելով մեր գործընկեր հաստատություններում՝ կարող ես օգտվել հատուկ զեղչերից և առաջարկներից։
Գործընկերների ամբողջական ցանկը՝ նրանց տրամադրած զեղչերով և առավելություններով, կարող ես գտնել ԱՅՍՏԵՂ։ Ցանկը պարբերաբար թարմացվում է, այնպես որ, խորհուրդ է տրվում ստուգել այն ժամանակ առ ժամանակ՝ նոր զեղչերից օգտվելու համար։
Այո։ Անդամները ստանում են ծննդյան շնորհավորանք և անակնկալ ՖԱ Բարսելոնայի կողմից։
Եթե ցանկանում ես ներկայացնել ֆան-ակումբը որևէ միջոցառման կամ առաջարկել համագործակցություն, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել ֆան ակումբի ղեկավարության հետ՝ համաձայնեցնելու ձևաչափը։
Այո։ Եթե ցանկանում ես լինել ավելի ակտիվ, կարող ես գրանցվել որպես կամավոր՝ միջոցառումների կազմակերպման, մարքեթինգի կամ մեդիա թիմում մասնակցելու համար։ Կամավորության ավարտին Երևան Բարսելոնիստայի կողմից կստանաս վկայական։
Այո, կարող ես։ Մենք ունենք օնլայն անդամակցություն՝ արտերկրում գտնվող երկրպագուների համար, որը տալիս է նույն արտոնությունները՝ բացի ֆիզիկական մասնակցությունից։
Կապ կարող ես հաստատել [email protected] էլ հասցեի կամ սոցիալական էջերի միջոցով։ Պրեմիում անդամները ունեն նաև ուղղակի կապի հնարավորություն հատուկ տելեգրամյան չաթի միջոցով։