Հանսի Ֆլիկ. «Դա լիակատար անհեթեթություն է»
Հանսի Ֆլիկի մամուլի ասուլիսը Ժիրոնայի դեմ խաղից առաջ․
Հանսի Ֆլիկ. «Ժիրոնան լավ չսկսեց մրցաշրջանը, բայց վերջին խաղերում միավորներ հավաքեց։ Մենք պետք է լավ սկսենք հանդիպումը, ոչ այնպես, ինչպես Սևիլյայում։ Այնտեղ մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը։ Ես ուզում եմ փոփոխություններ, և մենք ստիպված ենք լինելու պայքարել»։
Ի՞նչ վիճակում են վնասվածք ստացածները։
Հանսի Ֆլիկ. «Լամինը և Ֆերմինը վերադարձել են, բայց նրանք դեռ չեն կարող խաղալ ամբողջական հանդիպում։
Ռաֆինյան թիմի ամենակարևոր խաղացողներից մեկն է, և նրա բացակայությունն զգալի է, քանի որ նա միշտ դինամիկա է բերում դաշտ։ Բայց կարծում եմ՝ շուտով նա ևս կվերադառնա։
Եթե մենք ցուցադրենք բարձր մակարդակի խաղ, կարող ենք հաղթել ցանկացածին։ Կարևոր է լավ սկսել հանդիպումը։ Պետք է խաղանք առավելագույն ինտենսիվությամբ, և հենց դա եմ սպասում թիմից»։
Վերջին շաբաթներին դուք կորցրել եք մի շարք հարձակվողների։ Ինչպե՞ս եք դա հաղթահարում։
Հանսի Ֆլիկ. «Ես ոչինչ անել չեմ կարող, ոչինչ փոխել չեմ կարող։ Մենք պետք է գտնենք լուծումներ՝ խաղացողներ, ովքեր կարող են լինել մեկնարկային կազմում և դիմանալ ամբողջ 90 րոպեն։
Մեզ մոտ մի քանի տարբերակ կա։ Կան խաղացողներ, որոնք շուտով կվերադառնան, բայց գուցե դեռ ֆիզիկապես պատրաստ չլինեն։ Կան նաև Լա Մասիայից տղաներ, որոնք, հնարավոր է, վաղը տարբերակ լինեն։ Կտեսնենք»։
Լևանդովսկու վնասվածքը. կարելի՞ է նրան մեղադրել։
Հանսի Ֆլիկ. «Ո՛չ։ Նա ասաց ինձ, որ Լեհաստանի խաղի առաջին կեսից հետո վիրակապ են դրել, բայց ցավ չի զգացել։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում ազգային հավաքականների խաղերի ընթացքում — դա հեշտ չէ ֆուտբոլիստների համար և վնասում է մեզ։ Ֆեռանը, Լևանդովսկին և Օլմոն… Բոլոր այդ ճամփորդությունները, Ոսկե գնդակի արարողությունը…»։
Ո՞վ է պատրաստ խաղալ մեկնարկային կազմում հավաքականների հանդիպումներից հետո։
Հանսի Ֆլիկ. «Կարծում եմ՝ Ֆրենկին խաղացել է կիրակի օրը և հանգստացել։ Պեդրին ավելի քիչ է հանգստացել, բայց նա լավ մարզավիճակում է։ Մենք միշտ պետք է հաշվի առնենք դա և խնայենք խաղացողներին։ Մարզչական շտաբը կարծում է, որ Պեդրին պետք է խաղա, բայց մենք պետք է նաև հոգ տանենք նրա մասին։ Մեզ մոտ աշխարհի լավագույններն են, և նորմալ է, որ մենք ֆուտբոլիստներ ենք տալիս հավաքականներին»։
