ad-banner-1
Յամալ

Բարսելոնան դժգոհ է Յամալից

Բարսելոնայի ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտահոգված են Լամին Յամալի ապրելակերպի պատճառով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ AS-ի, ակումբում խուճապ չկա, սակայն մենեջմենթին դուր չի գալիս, որ երիտասարդ ֆուտբոլիստը շատ ժամանակ է հատկացնում երեկույթներին և անընդհատ հայտնվում է լուրերի մեջ։

Կատալոնացիները կցանկանային, որպեսզի Լամինն ավելի շատ ժամանակ հատկացներ հանգստին և վերականգնմանը, թեև թիմի առաջատարի խաղից դժգոհություններ չկան։

Վերջերս Յամալը ուշացել է մարզումից, սակայն սպորտային տնօրեն Դեկուն խնդրել է մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին առաջին անգամը չպատժել Լամինին, բայց ֆուտբոլիստը զգուշացում է ստացել։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։