ad-banner-1

Բարսայի երեք հրաշամանուկ մարզվել են հիմնական թիմի հետ

Միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո Բարսելոնան վերսկսել է մարզումները՝ պատրաստվելով Ժիրոնայի դեմ հանդիպմանը:

Թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը այս խաղից առաջ վնասվածքների ակնհայտ ճգնաժամի մեջ է, քանի որ միջազգային դադարի ժամանակ վնասվածք ստացած խաղացողների թվում են Դանի Օլմոն, Ռոբերտ Լևանդովսկին և Ֆեռան Տոռեսը։

Սա ստիպել է Ֆլիկին Ժիրոնայի դեմ խաղից առաջ մարզումների հրավիրել մի շարք երիտասարդ խաղացողների և նրանցից մի քանիսը կարող են նույնիսկ հայտնվել շաբաթ օրվա խաղի հայտացուցակում:

Այդ ֆուտբոլիստներն են՝ Դրոն, Տոնի Ֆերնանդեսը և աջ պաշտպան Չավի Էսպարտը:

Սպասվում է, որ Ֆլիկը այս վնասվածքների ճգնաժամի ֆոնին իր հույսը մեծապես կդնի Լա Մասիայի վրա:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։