ad-banner-1
Ֆլիկ–Բարսա–Բարսելոնա

Հանսի Ֆլիկ. «Դա լիակատար անհեթեթություն է»

Լամինի՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ուշանալու պատմությու՞նը։

Հանսի Ֆլիկ. «Նախ՝ ուզում եմ հարցնել, թե որտեղից եք ստացել այդ տեղեկությունը։ Ներեցեք արտահայտությանս համար, բայց դա լիակատար անհեթեթություն է։

Այդպիսի բան երբեք չի եղել, երբեք։ Ո՛չ Դեկուն, ո՛չ էլ ակումբի որևէ անդամ ինձ այդ մասին չեն ասել։ Ես շատ եմ գնահատում Դեկուի և ակումբի ղեկավարության վստահությունը մեր աշխատանքի նկատմամբ։ Մեր միջև լիակատար փոխադարձ վստահություն կա, և նրանք երբեք նման բան չեն պահանջի։

Կրկնում եմ՝ դա ամբողջական անհեթեթություն է, և ես ոչինչ չունեմ թաքցնելու, որովհետև դա բացարձակ սուտ է։ Իսկ եթե ինչ-որ մեկը նման բան է ասում, ապա նա ստում է»։

Լևանդովսկին՝ 37 տարեկանում և իր մարմնին գերազանց ճանաչող ֆուտբոլիստը, չպե՞տք է ավելի պատասխանատու լիներ։

Հանսի Ֆլիկ. «Չեմ կարծում, որ կա որևէ ֆուտբոլիստ, ով ավելի լավ է հոգ տանում իր մարմնի մասին, քան Լևանդովսկին։ Ես խոսեցի նրա հետ, և նա ասաց, որ չի կարծում՝ վնասվածքը լուրջ է։ Նման բաներ երբեմն պատահում են։ Նա միշտ հետևում է իր մարզավիճակին։

Նրա տարիքին համարժեք մակարդակով ոչ ոք չի խաղում, բացի գուցե Կրիշտիանու Ռոնալդուից։ Նրա վնասվածքը վատ նորություն է մեզ համար, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»։

Ռաֆինյան կվերադառնա՞ Կլասիկոյին։

Հանսի Ֆլիկ. «Հույս ունենք, որ նա կկարողանա խաղալ Կլասիկոյում, մենք հենց այդպես էլ պլանավորել ենք։ Երբեմն վերականգնման գործընթացում խնդիրներ են լինում, բայց նա ճիշտ ուղղությամբ է գնում»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։