ad-banner-1

Ֆրենկի դե Յոնգ. «Նրանք ուզում էին ինձ վաճառել»

Դե Յոնգը բարձր է գնահատել նաև Հանսի Ֆլիկին․

«Նա ունի հստակ գաղափարներ, մոտ է խաղացողներին և ընկերական է, բայց եթե չես անում այն, ինչ պահանջում է, ապա պարզապես չես խաղում։ Ֆլիկը շատ հստակ է իր տեսլականում։ Տակտիկապես պետք է իր գաղափարները կյանքի կոչենք, բայց այդ համակարգում մեզ տրված է ազատություն՝ մեր որակները դրսևորելու համար։ Կա կարգապահություն, բայց նաև ազատություն, և կարծում եմ, հենց այդ պատճառով է Բարսան դիտարժան թիմ․ յուրաքանչյուր խաղացող կարող է իրեն արտահայտել խաղադաշտում»։

Դե Յոնգը եզրափակել է՝ ընդգծելով, որ իրեն չի հուզում գոլերի կամ ասիստների քանակը․

«Ես շատ գոլեր չեմ խփում և ոչ էլ շատ գոլային փոխանցումներ եմ տալիս։ Հիմա մարդիկ չափազանց շատ են կենտրոնանում վիճակագրության վրա։ Ես հաճախ երկար եմ պահում գնդակը, ոչ միշտ եմ խաղում մեկ-երկու հպումով․ դա կախված է պահից»։

Այսպիսով, Ֆրենկի դե Յոնգը ևս մեկ անգամ հաստատել է իր հավատարմությունը Բարսելոնային՝ ընդգծելով, որ մնում է ոչ թե հանգամանքների, այլ համոզմունքի ուժով։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։