ad-banner-1

Ֆրենկի դե Յոնգ. «Նրանք ուզում էին ինձ վաճառել»

Բարսելոնայի ավագ Ֆրենկի դե Յոնգը հարցազրույց է տվել El País-ին (հղում՝ Mundo Deportivo)։ Հոլանդացի կիսապաշտպանը խոսել է պայմանագրի երկարաձգման մասին, պատմել՝ իր հավատարմության և Բարսելոնայում մնալու ցանկության մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ ակումբը ֆինանսական դժվարությունների մեջ էր։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Ես միշտ հստակ ասել եմ, որ ուզում եմ մնալ Բարսելոնայում։ Ես միշտ երջանիկ եմ եղել այստեղ՝ թիմում և խաղադաշտում։ Մի ժամանակ կար ճնշում, ինչպես նաև մարդիկ ակումբում, ովքեր ուզում էին ինձ վաճառել՝ գումար աշխատելու համար»։

Դե Յոնգը հասկացել է ակումբի բարդ վիճակը, սակայն երբեք չի կասկածել իր որոշման մեջ։

«Մի պահ կարող էի նրանց հասկանալ․ ակումբը բարդ ֆինանսական իրավիճակում էր, իսկ ես շուկայական արժեք ունեցող խաղացող էի։ Բայց ես պնդում էի․ ուզում էի մնալ Բարսելոնայում։ Եվ վստահ էի, որ եթե ֆիզիկապես պատրաստ լինեմ, կխաղամ։ Երբ ունես պայմանագիր և որոշում ես մնալ, ապա մնում ես։ Այդ պատճառով էլ երբեք չեմ վախեցել»։

Նա ընդգծել է, որ խաղալը իր առաջնահերթությունն է․

«Եթե ես առողջ լինեի, բայց մարզիչը չխաղացներ ինձ, ես կհեռանայի։ Ես ուզում եմ խաղալ ֆուտբոլ»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։