ad-banner-1

Ֆրենկի դե Յոնգ. «Նրանք ուզում էին ինձ վաճառել»

Դե Յոնգը խոսել է նաև մեդիայի և հանրային կարծիքի հետ հարաբերությունների մասին․

«Ես ուզում եմ արդար լինել և խաղաղ ապրել։ Չեմ ցանկանում մամուլում ընկերներ ունենալ, որոնք միշտ ինձ պաշտպանում են։ Եթե վատ եմ խաղում՝ թող ասեն, եթե լավ եմ խաղում՝ թող դա նշեն նույնպես»։

Հոլանդացին հպարտությամբ հիշել է նաև Մեսսիի խոսքերը․

«Շատ խաղացողներ և մարզիչներ ասել են, որ եթե կա թերագնահատված ֆուտբոլիստ, ապա դա ես եմ։ Մեսսին մի անգամ նախաճաշի ժամանակ ասաց․ “Դու իսկապես լավ ես խաղում”։ Բայց չեմ ուզում շատ խոսել այդ մասին, որովհետև Լեոն չի սիրում, երբ անձնական զրույցները դառնում են հանրային»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։