Բարսային ռեկորդային առաջարկ է սպասվում
ՊՍԺ-ն լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Բարսելոնայի 18-ամյա հարձակվեղ Լամին Յամալի նկատմամբ և, ըստ Goal-ի դիտարկվում է ռեկորդային չափի աղմկահարույց տրանսֆերի տարբերակ։ Յամալի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կնքված է մինչև 2031 թվականը և ներառում է 1 միլիարդ դոլար կազմող հրաժարագրի կետ։
Չնայած դրան՝ ֆրանսիացիները պատրաստ են քննարկել առաջարկ, որը կարող է գերազանցել ֆուտբոլի պատմության ռեկորդը, որը հենց իրենք էին սահմանել 2017 թվականին, երբ ձեռք բերեցին Նեյմարին՝ 257 միլիոն դոլարով։ Հաղորդվում է, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել հնարավոր տրանսֆերի շուրջ, սակայն պաշտոնյաները ներկայումս հերքում են որևէ առաջարկի առկայությունը։

Լրագրողների տվյալներով՝ գործարքի հնարավոր արժեքը կարող է հասնել 277 միլիոն դոլարի։
Այս մրցաշրջանում Յամալը Բարսելոնայի կազմում անցկացրած հինգ խաղում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
