ad-banner-1
Մարկուս–Ռեշֆորդ–Բարսելոնա–Բարսա

Ռունին քննադատել է Ռեշֆորդին. «Դա իր մեղքն է»

Մանչեսթեր Յունայթեդի լեգենդ Ուեյն Ռունին հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Բարսելոնայի նորեկ Մարկուս Ռեշֆորդի՝ վերջերս արված մեկնաբանություններին։ Անգլիացի հարձակվողը փորձել էր բացատրել իր ոչ կայուն խաղը Մանչեսթեր Յունայթեդում՝ նշելով, թե «երկար ժամանակ եղել է անկայուն միջավայրում»։ Սակայն Ռունին համաձայն չէ այս բացատրությանը։

BBC-ի փոդքաստի ընթացքում Ռունին նշել է․ «Ես համաձայն եմ, որ միջավայրը ճիշտ չի եղել։ Բայց դա իր մեղքն է։ Եթե լավ չես խաղում կամ մնում ես դաշտից դուրս, ամենահեշտը միջավայրը մեղադրելն է։ Դա կախված է նրանից, թե որքան ես աշխատում։ Մենք բոլորս գիտենք, որ նա կարող է ավելի շատ անել, կարող է ավելի արագ վազել․ դրա հետ միջավայրը կապ չունի։ Կարող եմ սխալվել, ես Մարկուսին շատ եմ սիրում որպես մարդ, բայց սա ասելն ամենահեշտն է»։

Ռունիի խոսքերով՝ Ռեշֆորդի դժվարությունները Յունայթեդում միայն թիմային պայմաններով չեն պայմանավորված․ դրանցում մեծ դեր է ունեցել նաև խաղացողի անձնական մոտեցումն ու աշխատասիրությունը։

Ռունին, ով «Օլդ Թրաֆորդում» մի քանի տարի կիսել է հանդերձարանը երիտասարդ Ռեշֆորդի հետ, ընդգծել է, որ նա ճանաչում է Մարկուսի իրական ներուժը, սակայն խաղի անկայունությունը չի կարելի արդարացնել միայն արտաքին գործոններով։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։