ad-banner-1

Ֆլիկի օգնական. «Նա թիմի ամենակարևոր մասն է»

Բարսելոնան կիրակի օրը Սանտյագո Բեռնաբեուում կմրցի գլխավոր մրցակից Ռեալ Մադրիդի հետ՝ 2025/26 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյում։

Խաղից առաջ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի որակազրկման պատճառով մամուլի ասուլիսին ներկայացել էր նրա օգնական Մարկուս Զորգը՝ հանդես գալով որպես մամուլի հիմնական բանախոս։

Զորգը նախախաղային ակնկալիքների մասին խոսելիս նշել է. «Շատ հպարտ եմ, որ նման մեծ խաղում կղեկավարեմ թիմը: Սա շատ դժվար հանդիպում է լինելու։ Կարևոր կլինի վերահսկել գնդակը և ճնշում գործադրել»։

Ֆլիկի բացակայության մասին նա հավելեց. «Միշտ զգում ենք Հանսի բացակայությունը։ Նա թիմի ամենակարևոր մասն է։ Բայց բոլորս գիտենք՝ ինչ պետք է անենք»։

Յամալը՝ կենտրոնում

Լամին Յամալի՝ Մադրիդին ուղղված սուր հայտարարություններից հետո Զորգը հրաժարվեց մանրամասնել սկանդալը․

«Յամալը բարձրակարգ ֆուտբոլիստ է և չափազանց մոտիվացված է լինելու։ Հուսով եմ՝ կհաղթահարի այդ ճնշումը և կցուցադրի լավագույն խաղը»։

Իսպանական մամուլի հիշեցմանը, որ Յամալը նախկինում նույնպես բախվել էր Ալվարո Կարերասի հետ, Զորգը արձագանքեց. «Եթե ճիշտ եմ հիշում, Բենֆիկայի հետ բոլոր հանդիպումներում հաղթել ենք»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։