Հանսի Ֆլիկ. «Փորձեցի ինչ-որ բան ասել նրան, բայց նա չխոսեց ինձ հետ»
Բարսելոնան և Ժիրոնան դուրս եկան դաշտ՝ անցկացնելու սեզոնի առաջին կատալոնական դերբին, և խաղը շատ ավելի հավասար ընթացք ստացավ, քան սպասվում էր։
Կապտանռնագույնները Պեդրիի և Արաուխոյի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասան։
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հետխաղային ասուլիսում ամփոփեց խաղը։
Հանսի Ֆլիկ․
«Շատ ուրախ եմ Ռոնալդի համար, որովհետև նա միշտ ամբողջ հոգով է խաղում այս խորհրդանիշի՝ այս ակումբի համար։ Հարցրի նրան՝ կկարողանա՞ արդյոք խաղալ այդ դիրքում։ Նա ասաց․ “Այո, պատրաստ եմ”։
Մենք փորձեցինք ամեն բան, և ես երջանիկ եմ ակումբի, երկրպագուների, բոլորի համար։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք։ Հուսով եմ՝ սա մեզ համար առաջընթացի քայլ կլինի։
Պետք եղավ փոխարինումներ անել․ մեզ անհրաժեշտ է, որ Պեդրին թարմ լինի։ Պետք է ճիշտ բաշխել խաղացողների խաղային ժամանակը, քանի որ մեզ սպասում են կարևոր հանդիպումներ»։
Հանսի Ֆլիկ․
«Իմ արձագանքը առաջին դեղին քարտին մրցավարին չէր ուղղված։ Չգիտեմ, թե ինչու ստացա երկրորդ դեղինը։ Իմ ժեստը ոչ մեկի դեմ չէր ուղղված․ ես ոչինչ չեմ ասել մրցավարին։
Ծափահարությունները իմ թիմին էին ուղղված՝ նրանց խրախուսելու և առաջ մղելու համար։ Բայց ես ընդունում եմ նրա որոշումները։ Գուցե կարմիր քարտը նույնիսկ օգնեց մեզ հաղթել հանդիպումը»։
Փորձեցի՞ք խոսել մրցավարի հետ։
Հանսի Ֆլիկ․
«Փորձեցի ինչ-որ բան ասել նրան, բայց ոչ՝ նա չխոսեց ինձ հետ, ավելի ճիշտ՝ չպատասխանեց։
Թիմի համար լավ չէ, որ ես Էլ Կլասիկոյի ժամանակ չեմ լինի պահեստայինների նստարանի մոտ։ Կցանկանայի լինել խաղադաշտում՝ խաղացողների կողքին»։
