ad-banner-1
Յամալ–Լամին–Բարսա–Բարսելոնա–Ռայո Վալյեկանո

Յամալ. «Ռեալը գողանում է և միշտ բողոքում»

Բարսելոնայի տաղանդավոր վինգեր Լամին Յամալը սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել Էլ Կլասիկոյից ընդամենը մի քանի օր առաջ՝ նշելով, որ Ռեալ Մադրիդը «գողանում է և մշտապես բողոքում» մրցավարներից։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Յամալը նման հայտարարություն է արել Twitch հարթակի Kings League ծրագրի ընթացքում, երբ իրեն հարցրել են՝ արդյոք Պորչինոս թիմը կարելի է համեմատել Ռեալ Մադրիդի հետ։

Պատասխանը եղել է կարճ ու ուղիղ․ «Այո, իհարկե․ նրանք գողանում են, նրանք բողոքում են»։

Լամին Յամալը Kings League Spain-ի «La Capital» թիմի համասեփականատերն է, և նրա թիմը նույն շաբաթավերջին մրցելու է Պորչինոսի հետ։

Պորչինոսի սեփականատեր Իբայ Լյանոսը անմիջապես արձագանքել է՝ հարցնելով․ «Ռեալը գողանու՞մ է»։

Յամալը կրկին հաստատել է իր խոսքը, իսկ Ժերար Պիկեն ևս աջակցել է նրան՝ ասելով․ «Դե սպասենք, տեսնենք»։

Հիշեցնենք, որ կիրակը օրը Բարսելոնան կմրցի Ռեալի դեմ Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում, որտեղ կատալոնական ակումբը նպատակ ունի վերադարձնել առաջնության առաջատարի դիրքը։

Իբայ Լյանոսի հարցին՝ հավատո՞ւմ է, որ կարող է գոլ խփել Բեռնաբեուում, Յամալն արձագանքել է ինքնավստահ․ «Ես արդեն արել եմ դա, չե՞ս հիշում»։

Խոսքը վերաբերում է նախորդ մրցաշրջանի ընթացքում Բեռնաբեուում կայացած հանդիպմանը, որտեղ Յամալը դարձել էր գոլի հեղինակ՝ հաստատելով Բարսելոնայի 4-0 հաղթանակը։

Այժմ 18-ամյա ֆուտբոլիստը նպատակ ունի կրկնել այդ հաջողությունը և օգնել թիմին կրկին առաջ անցնել Ռեալ Մադրիդից։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։