ad-banner-1

Ֆլիկի օգնական. «Նա թիմի ամենակարևոր մասն է»

Ցուցակային խնդիրներ

Մարզչի օգնականը հաստատեց, որ Ռաֆինյան չի կարողանա մասնակցել խաղին՝ չհաղթահարելով ազդրի վնասվածքը։

«Ռաֆինյան չի լինի, սակայն ունենք բավարար ընտրություն։ Կփորձենք խաղադաշտ դուրս բերել Ֆեռանին, բայց վերջնական որոշումը կընդունենք վաղը»։

Կունդեի վերաբերյալ․

«Ժյուլն այսօր մարզվել է։ Պետք է հետևենք՝ ինչպես կվերականգնվի մարզումից հետո։ Դեռ չենք որոշել մեկնարկային կազմը»։

Մաքսիմալ ճնշում, բարձր գիծ

Բարսելոնայի բարձր պաշտպանական գծի վերաբերյալ քննադատություններին ի պատասխան՝ նա շեշտեց․ «Մենք պետք է լավ կատարենք մեր աշխատանքը։ Եթե փոխենք ինչ-որ բան, կկորցնենք մեր կառուցվածքը»։

Զորգը հրաժարվեց ֆավորիտ նշել․ «Այս հանդիպումները միշտ 50/50 են։ Ով ավելի լավ խաղա՝ նա էլ կհաղթի»։

Կենտրոնական պաշտպանների ընտրություն

«Սովորաբար լավ է նույն կազմով խաղալ, բայց վնասվածքները մեզ ստիպում են ռոտացիաների դիմել։ 60 խաղանոց սեզոնում անհնար է միշտ նույն կազմով հանդես գալ»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։