ad-banner-1
բարսայի աստղը- տոտենհեմում

Որքա՞ն ժամանակ կբացակայի Բարսայի կիսապաշտպանը

Ռաֆինյան շարունակում է խնդիրներ ունենալ աջ ոտքի ազդրի երկգլուխ մկանի հետ, ինչի հետևանքով նրա վերադարձը խաղադաշտ հետաձգվելու է ևս մի քանի շաբաթով՝ առանց հստակ ժամկետ նշելու։ Իսպանացի լրագրող Խավի Միգելի տեղեկացմամբ՝ բրազիլացին ամենայն հավանականությամբ բաց կթողնի շուրջ երեք շաբաթ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Բրազիլացի եզրային հարձակվողը բաց կթողնի Ռեալ Մադրիդի դեմ Էլ Կլասիկոն, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, մի քանի գալիք հանդիպում։ Ուրբաթ օրվա մարզման ընթացքում նա լավ չի զգացել իրեն, և մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել նրա վերադարձի հարցում։

Նպատակը եղել է նրա մասնակցությունը Կլասիկոյին, սակայն, քանի որ Ռաֆինյան արդեն դուրս է մնացել «սերուցքայինների» դեմ խաղից, շտապելու կարիք այլևս չկա։ Ակումբում չեն ցանկանում նրան ստիպել վերադառնալ նախքան լիարժեք ապաքինվելը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կապտանռնագույնների հանդերձարանում կարծում են, որ գուցե չափազանց շտապել են նրա վերադարձի հարցում, սակայն այժմ առաջնայինը լիարժեք ապաքինումն է, որպեսզի Ռաֆինյան կարողանա առանց բարդությունների վերադառնալ և կրկին դառնալ Հանսի Ֆլիկի մարտավարական սխեմայի առանցքային մասնիկը։

Ռաֆինյայի բացակայությունը զգալի է եղել Բարսելոնայի վերջին խաղերում, հատկապես հարձակողական գծում պրեսինգի առումով։ Այնուամենայնիվ, Բարսայի ֆուտբոլիստները վստահ են, որ կկարողանան հաղթահարել նրա բացակայությունը և երեք միավոր վաստակել Սանտյագո Բեռնաբեուում կայանալիք Կլասիկոյում։

Liana

Հեղինակ՝ Liana