ad-banner-1

Յամալ. «Դա այն չէր ինչ ուզում էինք»

Բարսելոնայի ծագող աստղ Լամին Յամալը իր կարիերայում ևս մեկ կարևոր ձեռքբերում գրանցեց՝ ստանալով MARCA-ի տնօրենի կողմից հանձնվող հեղինակավոր Դի Ստեֆանոյի մրցանակը։ Այս պարգևը տրվում է մրցաշրջանի լավագույն խաղացողին, և ընդամենը 18-ամյա Յամալը գերազանցեց ֆուտբոլային աշխարհի մի շարք առաջատար անունների։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Չնայած թեժ մրցակցությանը, որտեղ կային Կիլիան Մբապպեն, Վինիսիուսը, Պեդրին և Ռաֆինյան, Բարսելոնայի երիտասարդը նվաճեց մրցանակը։

18 տարեկանում Լամինը արդեն հավաքում է այնպիսի տիտղոսներ, որոնք շատ ֆուտբոլիստներ չեն հաջողում ստանալ անգամ ամբողջ կարիերայի ընթացքում։

Պարգևը ստանալուց հետո Լամին Յամալը խոսեց պահի կարևորության մասին՝ շեշտելով թիմի դերը. «Բոլոր անհատական տիտղոսները ցույց են տալիս, որ թիմի համար մեծ մրցաշրջան է եղել։ Ինձ համար դա երջանկության և հպարտության աղբյուր է։

Իմ տարիքում այսքան մրցանակներ ստանալը շատ հրաշալի է։ Ես շարունակելու եմ աշխատել և պայքարել՝ ավելիին հասնելու համար»։

Այնուհետև նա անդրադարձավ առաջիկա հանդիպմանը՝ հատկապես Բարսելոնայի սպասված վերադարձին Spotify Կամպ Նոու․ «Երկրպագուները մեզ համար շատ բան են նշանակում։ Մենք խաղում էինք մի մարզադաշտում, որը մերը չէր։ Մոնժուիկը լավն էր, բայց դա այն չէր, ինչ ուզում էինք։

Կամպ Նոուն մեծ աջակցություն կլինի բոլորի համար և շատ բան կավելացնի մրցաշրջանի մնացած հատվածում»։

Լամինի երազանքներն ու նպատակները նույնքան մեծ են, որքան նրա տաղանդը։ Երբ նրան հարցրին՝ ինչ նպատակներ ունի առաջիկա տարիներին, նա պատասխանեց առանց երկմտելու․

«Լա Լիգա, Չեմպիոնների լիգա, Աշխարհի առաջնություն թե Ոսկե գնդակ։ Ես ուզում եմ ամեն ինչ։ Հուսով եմ՝ բոլորին կհասնեմ, և քանի դեռ կարող եմ խաղալ, հնարավոր է դա իրականացնել»։

Դի Ստեֆանոյի մրցանակը միանում է Լամինի արդեն աճող տիտղոսների ցուցակին՝ ամրապնդելով նրա դիրքը որպես Բարսելոնայի ամենավառ հույսերից մեկը։

Աղբյուր՝ Marca

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։