ad-banner-1

Ռեշֆորդի մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է

Բարսելոնան երկար դադարից հետո շաբաթ օրը կվերադառնա Spotify Camp Nou մարզադաշտ․ երկուսուկես տարվա վերանորոգումից հետո սա կլինի առաջին պաշտոնական հանդիպումը Կամպ Նոուում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Խաղից առաջ ակումբում լավ նորություններ կան՝ Լամին Յամալը, Ռաֆինյան, Ժոան Գարսիան և Մարկ Կասադոն արդեն վերականգնման վերջին փուլում են․ նրանք բոլորն էլ պատրաստ են խաղին։

Սակայն դրական լուրերի կողքին առաջացել է մի նոր անհանգստացնող խնդիր, որը կապված է թիմի լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողներից մեկի հետ։

Ռեշֆորդի մասնակցությունը վտանգված է

SPORT-ի տեղեկություններով՝ Մարկուս Ռեշֆորդը ուրբաթ առավոտյան շուտ է հեռացել մարզաբազայից՝ առաջացնելով մեծ անորոշություն, հատկապես այն դեպքում, երբ Բարսելոնան Աթլետիկի դեմ խաղին ընդառաջ ունի 24 ժամից էլ քիչ ժամանակ։ Անգլիացի հարձակվողը բաց է թողել նաև հինգշաբթի օրվա մարզումը, և պատճառները դեռևս հստակ չեն։

Ըստ աղբյուրի, 28-ամյա ֆուտբոլիստը այսօր ժամանել է մարզաբազա, սակայն դեռ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում լքել է տարածքը։ Դա լրջորեն կասկածի տակ է դնում նրա մասնակցությունը բասկերի դեմ հանդիպմանը։

Ռեշֆորդը Բարսելոնայի այն երկու խաղացողներից է, որոնք այս մրցաշրջանում մասնակցել են թիմի բոլոր խաղերին։ Նրա անսպասելի հեռացումը անհանգստություն է առաջացրել ակումբի ներսում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։