Չելսին կորցնում է իր առանցքային ֆուտբոլիստին Բարսելոնայի դեմ խաղից առաջ
Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Բարսելոնայի դեմ հանդիպումից առաջ Չելսին կորցրել է առանցքային ֆուտբոլիստներից մեկին։
23-ամյա Քոուլ Պալմերը արդեն սեպտեմբերից դադար էր վերցրել ողնաշարի վնասվածքի պատճառով, և սկզբնական կանխատեսումները այն էին, որ նա չի մասնակցի կատալոնացիների դեմ խաղին: Այնուամենայնիվ, վերջին տեղեկություններով՝ Չելսիի մարզիչ Էնզո Մարեսկան հաստատել է, որ Պալմերը բաց կթողնի մի քանի առաջիկա խաղեր՝ նոր վնասվածքի պատճառով:
«Նա, ամենայն հավանականությամբ, չի մեկնարկի վաղվա խաղին, Բարսելոնայի դեմ և Արսենալի դեմ», – ասել է Մարեսկան՝ Sky Sports-ին տված հարցազրույցում:
Մարզչի խոսքով՝ Պալմերը տանը պատահաբար վնասել է ոտքի մատը. «Չնայած որ դա լուրջ բան չէ, բայց նա այս և հաջորդ շաբաթ խաղերին չի մասնակցի»:
Այս մրցաշրջանում Պալմերը մասնակցել է ընդամենը չորս հանդիպման՝ երկու գոլ խփելով: Նրա բացակայությունը մեծ հարված կլինի Չելսիին և կարևոր առավելություն Բարսելոնայի համար, որն ուզում է բարելավել իր դիրքերը մրցաշարի խոշոր հարթակում:
