ad-banner-1

Պաշտոնական. Բարսելոնան վերադառնում է Կամպ Նոու

Մասնակցությունը սահմանափակված կլինի 23,000 հանդիսատեսով, որոնք կտեղավորվեն Tribuna և Gol Sur հատվածներում՝ համապատասխանելով նախագծի 1A փուլի համար տրված օգտագործման արտոնությանը, որն արդեն հաստատված է քաղաքապետարանի կողմից։

Այս բաց մարզումն ընկալվում է որպես փորձնական փուլ, որը պետք է նախապատրաստի մարզադաշտը հնարավոր հանդիպման ընդունմանը նոյեմբերին։

Ըստ նախնական ծրագրի՝ նոյեմբերի 22-ին նախատեսված Բարսելոնա–Աթլետիկ Բիլբաո հանդիպումը կարող է դառնալ Spotify Camp Nou-ի պաշտոնական վերաբացման առաջին խաղը՝ երկարատև դադարից և մի շարք ուշացումների հաղթահարումից հետո։

Ակումբը հույս ունի մինչ այդ ստանալ նաև 1B փուլի օգտագործման լիցենզիան, ինչը թույլ կտա արդեն 45,000 երկրպագուի մուտք մարզադաշտ։

«Թիմը անհամբերությամբ է սպասում՝ նորից հանդիպելու Բարսայի երկրպագուներին իրենց նոր տանը և կիսելու այս առաջին առանձնահատուկ պահը նրանց հետ Spotify Camp Nou-ում։ Մոտ օրերին ակումբը կներկայացնի մուտքի և ճանապարհորդության հետ կապված բոլոր մանրամասները», — նշված է ակումբի հայտարարության մեջ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։