ad-banner-1

Մեսսիին պատրաստվում է մասնակցել Բարսելոնայի նախագահական ընտրություններին

Նախատեսվում է, որ Բարսելոնայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի ապրիլին, և քանի որ Լապորտան ձգտում է վերընտրվել, Բարսելոնայի մի քանի անդամներ մտածում են նրա դեմ առաջադրվելու մասին։

Այս ամենն այլ ընթացք կարող է ստանալ, քանի որ ABC-ի հաղորդմամբ Լիոնել Մեսսին աջակցություն կցուցաբերի Լապորտայի հակառակորդ թեկնածուին։ Արգենտինացի աստղը որոշել է մասնակցել 2026 թվականին կայանալիք Բարսելոնայի ընտրություններին։

Նա հաստատեց, որ կաջակցի միայն այն թեկնածուին, որն ունի հաղթանակի իրական հնարավորություն։ Մեսսին կարծում է, որ Լապորտան դավաճանել է իր վստահությունը 2021 թվականի ամռանը, երբ խոստացել էր երկարաձգել պայմանագիրը, սակայն վերջին պահին հրաժարվել է՝ պատճառաբանելով ակումբի տնտեսական ճգնաժամը, որը ստիպեց Լեոյին տեղափոխվել ՊՍԺ։

Ակումբի ներսում ընդդիմությունն արդեն սկսել է մոբիլիզացիա՝ ընտրություններին նախապատրաստվելու համար։ Խմբերը աշխատում են Լապորտային միասնական այլընտրանք ստեղծելու ուղղությամբ և նպատակ ունեն Մեսսիին իրենց կողմը գրավել՝ զգալի հանրային աջակցություն ստանալու համար։

Մեսսիի մասնակցությունը ընտրություններին ամբողջությամբ կփոխի Բարսելոնայում ուժերի հավասարակշռությունը և կարող է իսկապես վերջ դնել Լապորտայի դարաշրջանին։

Liana

Հեղինակ՝ Liana