ad-banner-1

Պաշտոնական. Բարսելոնան վերադառնում է Կամպ Նոու

Բարսելոնան պաշտոնապես հայտնել է, որ հիմնական թիմը նոյեմբերի 7-ին՝ ուրբաթ օրը, կվերադառնա Spotify Camp Nou, որտեղ տեղի կունենա բաց մարզում՝ երկրպագուների ներկայությամբ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Միջոցառումը միաժամանակ կծառայի որպես տեխնիկական և գործնական փորձարկում՝ ստուգելու համար համակարգերի, մուտքի կետերի և մարզադաշտի այլ ենթակառուցվածքների աշխատանքը՝ որպես մարզադաշտի աստիճանական վերաբացման գործընթացի մաս։

Ըստ ակումբի հրապարակած տեղեկության՝ մարզումը կմեկնարկի ժամը 11։00-ին, իսկ դռները կբացվեն 9։30-ին։

Տոմսերի արժեքը սահմանվել է՝

  • ակումբի անդամների համար՝ 5 եվրո,
  • ընդհանուր հանրության համար՝ 10 եվրո։

Բոլոր մուտքավճարները կուղղվեն Pulseras Blaugranas Project նախաձեռնությանը, որը ղեկավարում է Բարսելոնայի հիմնադրամը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։