ad-banner-1
Ինյիգո–Մարտինես–Ինիգո–Բարսա–Բարսելոնա

Մի՞թե Ինյիգո Մարտինեսը կվերադառնա Բարսելոնա

Վերջին ժամերին շրջանառվում էր լուրեր, որ բասկ ֆուտբոլիստ Ինյիգո Մարտինեսը կարող է վերադառնալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն SPORT-ը հաստատել է, որ գործարքը չի կարող իրականանալ:

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ակումբը վստահում է Ռոնալդ Արաուխոյի լիարժեք վերադարձին։ Ուրուգվայցին Չելսիի դեմ խաղում թույլ տրված սխալի պատճառով որոշակի վստահության խնդիր ունի, սակայն Բարսելոնայի մարզչական շտաբը աշխատում է, որպեսզի գործընթացը չձգձգվի: Այս պահին նա մարզվում է անհատական ծրագրով:

Որոշ տեղեկություններ կային, որ Ինյիգո Մարտինեսը կարող է մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով մնալ Ալ-Նասրում, սակայն դա իրականությունից հեռու է: Ֆուտբոլիստը կայացրել է հաստատակամ որոշում և լավ հարմարվել է իր նոր ակումբին:

Ինյիգո Մարտինեսի շրջանը Բարսայում հաջող էր, սակայն հասավ իր ավարտին: Պաշտպանը 34 տարեկանում հեռացավ՝ նվաճելով Լա Լիգան, Արքայական գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը, և համարեց, որ եկել է ժամանակը պրոֆեսիոնալ կարիերայի վերջին փուլում նոր ուղղություն ընտրելու համար:

Ալ-Նասրում նա հանդերձարանը կիսում է Կրիշտիանու Ռոնալդուի և Ժոաու Ֆելիշի նման ֆուտբոլիստների հետ և ներգրավված է այնպիսի նախագծում՝ ինչպես եղել է Բարսայում իր երկու տարիների ընթացքում: Թիմը գլխավորում է Սաուդյան լիգայի մրցաշարային աղյուսակը՝ բոլոր խաղերում հաղթանակներով, և Ինյիգոն գլխավոր դերակատարներից է: Նա բացակայել է միայն մեկ խաղի տասը րոպե: Նրա մարզավիճակը գերազանց է:

Ալ-Նասրը նաև հանդես է գալիս Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ դիվիզիոնում, որտեղ նույնպես հիանալի հանդես է գալիս՝ հաղթելով խմբային փուլի բոլոր հինգ խաղերում: Ինյիգո Մարտինեսն արդեն հասել է ամենադժվարին բանին՝ ինտեգրվել նոր երկրին և ակումբին: Բարսան հաշտվել է նրա կորստի հետ, շնորհակալություն հայտնելով Ինյիգոյին՝ տիտղոսների նվաճման և երիտասարդ խաղացողների զարգացման համար:

Եվ հիմա Բարսան կենտրոնացել է Բորուսիա Դորտմունդի 26-ամյա ձախլիկ կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկի վրա, որի պայմանագիրը երկարաձգված է մինչև 2027 թվականը: Նա կզբաղեցնի Ինյիգո Մարտինեսի թափուր տեղը՝ հայացքը ուղղելով հաջորդ մրցաշրջանին:

Liana

Հեղինակ՝ Liana