Լևանդովսկիի ապագան շուտով կորոշվի
Լևանդովսկիի ապագան Բարսելոնայում կսկսի քննարկվել հունվարից, սակայն այն լուրերը, որ Լևան 100%-ով չի շարունակի Բարսայում 2026 թվականի ամառվանից հետո, Լեհաստանից հերքվում են։ Նրա ապագան ավելի անորոշ է, քան շատերը պատկերացնում են։
Ըստ Sport-ի` լեհ հարձակվողի ապագան կորոշվի նրա և Բարսայի մարզիչ Հանսի Ֆլիկի զրույցով, որպեսզի նոր սպորտային նախագիծը քննարկվի և ամեն ինչ պարզ լինի։
Լևանդովսկին դեռ 1 տարի իրեն տեսնում է բարձր մակարդակում և պատրաստ է նույնիսկ աշխատավարձի նվազեցման և երկրորդական դերի։ Եթե «կապտանռնագույնների» ղեկավարությունը չկարողանա ձեռք բերել շատ բարձր մակարդակի հարձակվող հետագա ամիսների ընթացքում, ապա Լևանդովսկիի մնալը Բարսելոնայում կդառնա շատ հավանական։
Լևան առաջարկներ ունի և՛ Միլանից, և՛ Պրեմիեր լիգայի տարբեր ակումբներից, սակայն նրա առաջնային նպատակն է մնալ Բարսայում։ Նա միայն այն դեպքում կսկսի դիտարկել տարբերակները, երբ Բարսելոնայից հեռանալը լինի անկասկած։
