ad-banner-1

Բարսան և Ռեալ Մադրիդը կպայքարեն գերմանացու համար

Նիկո Շլոտերբեքը՝ Գերմանիայի հավաքականի ձախլիկ կենտրոնական պաշտպանն, ըստ Bild-ի, որոշել է չերկարաձգել Դորտմունդի Բորուսիայի հետ պայմանագիրը։ Չնայած նրան առաջարկվել է աշխատավարձի լուրջ բարձրացում՝ տարեկան 2.5 միլիոն եվրոյից մինչև 8 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները), բանակցությունները դադարեցվել են, և նրա ապագան մնում է անորոշ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Mundo Deportivo-ի հաղորդմամբ, պաշտպանի պայմանագիրը լրանում է 2027-ին, բայց այս ամռանը նա կարող է հասանելի դառնալ մատչելի գնով, ինչն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական գրանդերի շրջանում։ Բարսելոնան շարունակում է փնտրել ձախ ոտքով բարձրակարգ կենտրոնական պաշտպանի, և Շլոտերբեքը լիովին համապատասխանում է այդ պահանջին։

Հանսի Ֆլիկը՝ Բարսայի գլխավոր մարզիչը, նրան շատ լավ է ճանաչում, քանի որ հենց իր գլխավորությամբ Շլոտերբեքը նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում։ Սա կատալոնացիներին տալիս է կարևոր առավելություն մրցակիցների նկատմամբ ։

Պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Ռեալ Մադրիդը և Բավարիա Մյունխենը, սակայն Դորտմունդը չի ցանկանում վաճառել խաղացողին իր գերմանացի մրցակիցներին՝ միջազգային տրանսֆերը թողնելով որպես ամենահավանական տարբերակ։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել Լա Լիգայի երկու հսկաների՝ Բարսելոնայի և Ռեալի միջև ուղիղ մրցակցության։

Բարսելոնան ուշադրությամբ հետևում է Շլոտերբեքի շուրջ իրավիճակին։ Եթե այս ամռանը պաշտպանն իսկապես հայտնվի շուկայում մատչելի գնով, նա կարող է դառնալ կատալոնացիների պաշտպանության համար լուրջ և արժեքավոր ուժեղացում։

Շուկայի ամենապահանջված պաշտպաններից մեկը լինելու փաստը կարող է առաջիկա ամիսներին ստեղծել իրական տրանսֆերային պայքար։

Liana

Հեղինակ՝ Liana