ad-banner-1

Ժոան Լապորտան Ռեալի մասին. «Մեր հարաբերությունները ամբողջովին խզված են»

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան, Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ Էլ Կլասիկոյի նախաշեմին արտահայտվել է կատալոնական ակումբի և Մադրիդի Ռեալի միջև առկա հակամարտության մասին։ Ավելի վաղ Լապորտան հումորով էր արձագանքել Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններին՝ կապված Նեգրեյրայի գործի հետ։

Sport-ին տված հարցազրույցում Բարսայի նախագահը ասել է. «Հարաբերությունները Ռեալի հետ վատն են, դրանք լիովին խզված են։ Կան մի քանի խնդիրներ, որոնք հեռացրել են մեզ միմյանցից։ Եթե նախկինում մենք պարզապես անհաշտ ու հավերժական մրցակիցներ էինք, ապա հիմա ստեղծվել է շատ վատ իրավիճակ։ Դա չի նշանակում, թե չկա հարգանք, որը պետք է պահպանվի քաղաքակիրթ ձևով, բայց հարաբերությունները ամբողջությամբ խզված են։ Ֆուտբոլում, ինչպես և կյանքում, ամեն ինչ կարելի է լուծել, բայց դա կախված է ներգրավված կողմերի կամքից, իսկ տվյալ պահին կան մի շարք հանգամանքներ, որոնք հանգեցրել են դրանց խզմանը»։

Այս խոսքերը կարող են լարված իրավիճակ ստեղծել Էլ Կլասիկոյի նախաշեմին։

Mari

Հեղինակ՝ Mari