ad-banner-1
Լամին Յամալ-Բարսա-Բարսելոնա-Երևան Բարսելոնիստա

«Յամալն արդեն նոր Մեսսի է Բարսելոնայում»

Նիդերլանդների նախկին ֆուտբոլիստ Վեսլի Սնեյդրը վստահ է, որ Բարսելոնայի երիտասարդ աստղ Լամին Յամալը կարող է կրկնել Լիոնել Մեսսիի նվաճումները։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Վեսլի Սնեյդրը հայտնի է իր սուր ու ուշադրություն գրավող հայտարարություններով, և այս անգամ նույնպես բացառություն չի եղել։ Յամալին և Արգենտինայի լեգենդ Լիոնել Մեսսիին համեմատելու փորձը մեծ քննարկումներ է առաջացրել։

Սնեյդրը Adventure Gamers կայքին տված հարցազրույցում վստահ նշել է. «Հարցնում եք՝ արդյոք Լամին Յամալը կարող է մի օր դառնալ Մեսսի։ Իսկ ես ասում եմ՝ նա արդեն նոր Մեսսին է Բարսելոնայում։ Նրան երբեք չեն թողնի հեռանալ, և կարծում եմ՝ ինքն էլ չի ցանկանա դա։ Յամալն այդ ակումբում է մեծացել, արդեն շատ նվաճումների է հասել առաջին թիմում, մեծ գումար է վաստակել և թիմի գլխավոր աստղերից մեկն է։ Ի՞նչ իմաստ ունի տեղափոխվել Անգլիա, Գերմանիա կամ այլ տեղ»։

Այնուամենայնիվ, Սնեյդրը չի բացառում, որ ապագայում Լամինը կարող է նոր փորձություններ փնտրել. «Միգուցե մի օր հեռանա, ինչպես ժամանակին Մեսսին արեց։ Բայց հիմա 2025 թվականն է։ Եթե կրկին խոսենք տաս տարի անց, ես վստահ եմ, որ Յամալը դեռ Բարսելոնայում կլինի»։

Աղբյուր՝ Sport.

Anna

Հեղինակ՝ Anna