ad-banner-1
Յամալ–Լամին–Բարսա–Բարսելոնա–Ռայո Վալյեկանո

«Լա Մասիան փրկեց Լամին Յամալին»

Բարսելոնան Բրյուգեի դաշտում կարողացավ միայն մեկ միավոր վաստակել, սակայն Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը հասցրին մեկ գեղեցիկ համատեղ պահ ստեղծել։ Լա Մասիայի սանը առաջիկայում կրկին կարժանանա մեկնարկելու հնարավորությանը Spotify Camp Nou-ում․ առաջին անգամ նա այնտեղ խաղացել է ընդամենը 15 տարեկանում՝ մարզադաշտ մտնելով ավարտից 7 րոպե առաջ։ Այժմ՝ երկու տարի անց, նա կվերադառնա արդեն որպես թիմի կարևորագույն մասնիկներից մեկը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Պատանին վերջին տարիներին մշտապես հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ դեռ 16 տարեկանում մեծահասակների ֆուտբոլում կատարած առաջին քայլերից սկսած։ Այդպիսի ճնշմանը դիմակայելը հեշտ չէ, սակայն Լա Մասիան և Բարսելոնան որոշիչ դեր են ունեցել Լամինի կայացման գործում, ինչպես նշել է Խավի Տոռեսը SER ռադիոյի «Què T’hi Jugues» հաղորդման ընթացքում։

«Լա Մասիան փրկեց Լամին Յամալին։ Ահա այսքան պարզ։ Բարսան փրկեց նրան, որովհետև երբ նա 12 տարեկան էր, արդեն կորցրել էր ուսման, հանգստի, սնման մի շարք կարևոր սովորություններ։ Նա ապրում էր մոր հետ Գրանոլերսում, իսկ հանգստյան օրերը անցկացնում էր հոր հետ Ռոկաֆոնդայում։ Բայց այդ ժամանակ Բարսան ոչ այդ տարիքի, ոչ էլ Մատարոյից երեխաներ չէր ընդունում։ Այդ պատճառով արվեց կրկնակի բացառություն՝ նախկին ներկայացուցիչ Իվան դե լա Պենյայի ջանքերով։ Իսկ որոշումն ընդունեցին տեխնիկական պատասխանատու Ժորդի Ռաուրան, ղեկավար Խավի Վիլաջոանան և Լա Մասիայի տնօրեն Խավի Մարտինը, որոնք գնահատեցին, որ եթե ակումբը իսկապես հավատում է այս երեխայի ներուժին, պետք է այդ քայլը անել», — պատմել է լրագրողը։

Այդ հանդիպումից հետո Լամինն ընդունվեց Լա Մասիա, և շատ կարճ ժամանակ անց դարձավ առաջին թիմի խաղացող։ Խախտվեցին բոլոր կանոնները․ նրան ընդունեցին ակադեմիա, և երեք տարի անց արդեն առաջին թիմում էր։ Սա ամենահստակ օրինակներից է, որ հենց Բարսան փրկեց նրա կարիերան։ Նա մանկուց ապրել է համակարգին հակառակ՝ փողոցում, դժվար պայմաններում, ստիպված է եղել ինքը իրեն պաշտպանել»։

Այս շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, Յամալը կրկին դուրս կգա Spotify Camp Nou, բայց այլևս ոչ որպես 15-ամյա պատանի։ Այս անգամ նա կմտնի դաշտ՝ կրելով 10 համարը և լինելով Բարսելոնայի ֆուտբոլային գլխավոր առաջնորդը։

Աղբյուր՝ Sport:

Anna

Հեղինակ՝ Anna