ad-banner-1
տեր Շտեգեն

Տեր Շտեգենը պայքարելու է իր տեղի համար

Բարսելոնայի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի պատրաստվում հեշտությամբ զիջել իր տեղը ակումբում այլ դարպասապահների։ Ըստ SPORT-ի, ակումբի ավագը չի պատրաստվում լքել թիմը և պայքարելու է մեկնարկային տեղի համար, նույնիսկ Ժոան Գարսիայի ժամանելուց և Վոյչեխ Շչեսնիի պայմանագրի երկարաձգումից հետո գերմանացի դարպասապահը մնում է անկասելի։ Նրա ուղերձն ակումբին հստակ է. նա ոչ մի տեղ չի գնում, համենայն դեպս հիմա։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Առաջիկա օրերին կարևոր հանդիպում է սպասվում Տեր Շտեգենի, Հանսի Ֆլիկի և սպորտային տնօրեն Դեկույի միջև։ Բարսելոնան ցանկանում է հստակորեն ներկայացնել, որ այլևս գերմանացուն չեն տեսնում որպես իրենց հիմնական դարպասապահ։ Նրան կկանչեն միայն այն դեպքում, եթե Գարսիան կամ Շչեսնին անհասանելի լինեն վնասվածքների կամ որակազրկումների պատճառով։ Այնուամենայնիվ, Տեր Շտեգենը հաստատակամ է։ Չնայած մի քանի ակումբների հետաքրքրությանը, որոնք պատրաստ են դարպասապահին տալ իր ուզած աշխատավարձը, նա մտադիր չէ հիմա լքել ակումբը։

Նրա նպատակն է մնալ առնվազն մինչև հունվար և նորից գնահատել իրավիճակը։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել