ad-banner-1
Մարկ Կասադո

Մարկ Կասադոյի ապագան անորոշ է

SPORT պարբերականը հաղորդում է, որ Մարկ Կասադոյի ապագան Բարսելոնայում հարցականի տակ է։

21-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում իսկական առաջընթաց ունեցավ՝ դառնալով մեկնարկային կազմի խաղացող։ Սակայն, Կասադոյի կարևորությունը թիմում նվազեց մրցաշրջանի վերջում, հատկապես Ֆրենկի դե Յոնգի վերադարձից հետո։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Այժմ, երբ ակնկալվում է, որ հոլանդացին կերկարաձգի պայմանագիրը, և Բերնալը պատրաստվում է վերադառնալ իր երկարատև վնասվածքից հետո, Կասադոն կարող է սահմանափակ խաղաժամանակ ունենալ, ինչը հարցականի տակ է դնում նրա ապագան։

Կա հետաքրքրություն մի քանի ակումբների կողմից «Լա Մասիայի» սան կիսապաշտպանի նկատմամբ, որոնց թվում է նաև Չելսին։ Ամսվա սկզբին հաղորդվել էր, որ մոտ 50 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը կարող է համոզել Բարսելոնային բաժանվել երիտասարդ խաղացողից։

Կասադոն 2024/25 մրցաշրջան դարձել է մեկ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով 36 հանդիպումի։ Խաղացողը, իր հերթին, մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։ Սակայն վերջնական որոշումը կկայացնի Ֆլիկը։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել