ad-banner-1

Տեր Շտեգենը հրաժարվել է մարզվել թիմի հետ

Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց է թողել թիմի վերջին մարզումը։

Ակումբը ցանկանում է բաժանվել 33-ամյա խաղացողից և նրան այլևս չի տեսնում հիմնական կազմում։ Գերմանացին դեռևս մտադիր չէ հեռանալ, սակայն ձևացնել, թե ոչինչ չի պատահել, նույնպես չի արել։ Cadena SER-ի հաղորդմամբ՝ ավագը որոշել է բաց թողնել «կապտանռնագույնների» նախամրցաշրջանային առաջին մարզումը. դրա փոխարեն նա շարունակել է մարզվել մարզասրահում։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Դարպասապահը չափազանց հիասթափված է Բարսայի կողմից իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից։ Հաղորդվում է, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենի գործակալը, այնուամենայնիվ, շուկայում տարբերակներ է փնտրում իր հաճախորդի համար՝ այն դեպքում, եթե նա մտափոխվի և չցանկանա մնալ։

Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը սուպեր առաջարկ է ստացել։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել