ad-banner-1
շտեգեն-բարսա

Շտեգենը սուպեր առաջարկ է ստացել

Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ապագան մնում է անորոշ, թեև Բարսայում նրան արդեն հայտնել են, որ նա չի մտնի նոր մարզական նախագծի պլանների մեջ։ Ակումբի հստակ որոշմամբ գերմանացին խաղաժամանակ չի ունենա, քանի որ հիմնական դարպասապահը կլինի Ժոան Գարսիան, իսկ Շչեսնիին վերապահված է երկրորդ դարպասապահի դերը։ Տեր Շտեգենը խիստ դժկամորեն է վերաբերվում հեռանալուն և պաշտպանում է իր պայմանագիրը, մինչդեռ ակումբները փորձում են գայթակղել նրան։ Գալաթասարայը փորձում է համոզել նրան տնտեսական տեսանկյունից և առաջարկ է արել, որի դեպքում Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողը ֆինանսապես շահեկան դիրքում կհայտնվի։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։


Գալաթասարայը, որը շուկայում լավագույն դարպասապահ է փնտրում, պատրաստ է նրա հետ 4 տարվա պայմանագիր կնքել (Բարսայում նրան երեք տարի է մնացել) և տալ Բարսայից ավելի շատ աշխատավարձ, պայմանով, որ նա կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Թուրքական մի քանի լրատվամիջոցներ հավաստիացնում են, որ Գալաթասարայը շարունակում է կապի մեջ լինել դարպասապահի ներկայացուցիչների հետ, եթե վերջինս առաջիկա շաբաթներին բացի դուռը։ Առայժմ նրան սպասում են, թեև ժամանակը սուղ է, և նրանք այլ տարբերակներ ունեն։


Տեր Շտեգենն առայժմ հաստատակամ է մնացել իր դիրքորոշման մեջ։ Նա շատ հիասթափված է Բարսայից, քանի որ կարծում է, որ նրանք անկեղծ չեն եղել, և հատկապես՝ անցյալ մրցաշրջանի վերջում ակումբի հետ և հանդերձարանում ունեցած որոշ կոնֆլիկտների մասին ենթադրյալ արտահոսքերի պատճառով։ Գերմանացին կարծում է, որ փորձել են վնասել իր իմիջը, և նա չի հանդուրժի դա։ Ավելին, նա շարունակում է համոզված լինել, որ գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետին և վաղ թե ուշ կհասնի հիմնական կազմում տեղ զբաղեցնելուն՝ մարզական արժանիքների շնորհիվ։ Նրա գաղափարն է փորձել մինչև հունվար, և հակառակ դեպքում՝ ուսումնասիրել շուկայում հնարավոր տրանսֆերները։


Բարսային ձեռնտու է խնայել գերմանացու աշխատավարձը և պատրաստ է թույլ տալ նրան ազատ տեղափոխվել, պայմանով, որ նա համաձայնի զգալի գումարներ ներել իր երեք տարվա պայմանագրից։ Սա պոկերի պարտիա է երկու կողմերի միջև, որը կարող է լուծվել տրանսֆերային շուկայի վերջում, թեև որևէ երաշխիք չկա։


Առայժմ Տեր Շտեգենի գործակալները շարունակում են լսել շահագրգիռ ակումբներին՝ հեռանալու որևէ ճանապարհ բաց պահելու համար։ Առայժմ գերմանացին հրահանգել է ոչ ոքի հետ չբանակցել իր հեռանալու շուրջ, քանի որ ցանկանում է մնալ, բայց նրանք ուզում են պատրաստ լինել, եթե ի վերջո դարպասապահը փոխի իր կարծիքը և հեռանա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Մոնակոն, որը նույնպես շատ հետաքրքրված էր նրան ձեռք բերելով, կարծես թե նախապատվություն է տալիս Տրաբզոնսպորի դարպասապահ Ուգուրկան Չաքիրին, ով կարող է տեղափոխվել մոտ 10 միլիոն եվրոյի դիմաց։

Կարդացեք նաեւ մեր հոդվածը՝ Շտեգենի համար պայքարող մյուս ակումբների մասին

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել