Ակումբ
Շչենսնին Բարսային փրկեց էլ ավելի ծանր պարտությունից
Լարված կլասիկոն, որը Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով, կարող էր էլ ավելի ցավալի լիներ կուլեների համար, եթե չլիներ Վոյցեխ Շչենսնին։
Լեհ դարպասապահը 2024 թվականի ամռանը պատրաստվում էր հեռանալ ֆուտբոլային աշխարհից, սակայն տեր Շտեգենի վնասվածքը հիմք հանդիսացավ Բարսելոնայի ղեկավարությանը թիմ բերել Տեկին։
Կլասիկոյում Շչենսնին գրանցեց 9 սեյվ, որոնցից մեկը 11 մետրանոցն էր, որ փրկեց։
Ըստ FotMob-ի` Ռեալը 4,44 XG-ի պահեր է ստեղծել Վոյցեխի դարպասին, այսինքն նա փրկել է վերահաս առնվազն երկու գոլից։ Լեհ դարպասապահը նաև 9,1 ռեյտինգով ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։
