ad-banner-1

Archivo VAR. Կլասիկոյում մրցավարները անսխալ են գործել

Archiv VAR-ի վերլուծության համաձայն՝ Էլ-Կլասիկոյի ժամանակ տեղի ունեցած բոլոր վիճելի դրվագներում մրցավարների որոշումները եղել են ճիշտ։ Ներկայացնում ենք դրվագների մանրամասները.

📺 1. 11-մետրանոց Վինիսիուսի հետ դրվագում․

  • Ի սկզբանե Archivo VAR-ը հայտարարել էր, որ Ռեալից գողացել են 11-մետրանոցը։
  • Սակայն հետագայում պարզվել է, որ փոխանցման պահին Վինիսիուսը եղել է խաղից դուրս վիճակում։
  • Եզրակացություն. 11-մետրանոցի չեղարկումը բացարձակապես արդարացի է։

📺 2. Մբապեի չեղարկված գոլը.

  • Խաղից դուրս վիճակը ֆիքսվել է ճիշտ։
  • Բացի այդ, Գյուլերը փոխանցման դրվագում Ֆերմինի դեմ կանոնները չի խախտել։

📺 3. Բելինգհեմի հաղթական գոլը.

  • Կուբարսին ինքն է բախվել Հոյսենի ձեռքին. հպում եղել է, բայց կանոնների խախտում՝ ոչ։

📺 4. 11-մետրանոց Էրիկ Գարսիայի ձեռքի համար.

  • Որոշումը ճիշտ էր. ձեռքը բարձրացված էր և շարժվում էր դեպի գնդակը, այլ ոչ թե հակառակը։

📺 5. Չեղարկված գոլ Բելինգհեմի կողմից.

  • Խաղից դուրս վիճակը հաստատվել է։

📺 6. Արաուխոյի ընկնելը.

  • Փոխանցման պահին ուրուգվայցին գտնվում էր խաղից դուրս վիճակում։
  • Նույնիսկ հպման դեպքում 11-մետրանոցը միևնույն է կչեղարկվեր։
David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։