Այլ
«Մեր մարզիչ Ալոնսոյի դրիբլինգն ավելի լավն է, քան Յամալինը»․ Ռեալի ֆուտբոլիստ
Մադրիդի Ռեալի եզրային պաշտպան Ալվարո Կառերասը Էլ Կլասիկոյից հետո պատասխանել է լրագրողի հարցին։
— Ալվարո, իսկ ինչպե՞ս ձեզ հաջողվեց կանգնեցնել Լամին Յամալին։
— Ես առանձնապես ջանքեր չեմ գործադրել, մեր մարզիչ Ալոնսոն մարզումների ժամանակ ավելի լավ դրիբլինգ ունի, քան նա (ծիծաղում է), — պատասխանել է Կառերասը հանդիպման ավարտից հետո տված ֆլեշ-հարցազրույցում։
Հիշեցնենք, որ խաղից առաջ Յամալը հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ Ռեալի հասցեին արած կտրուկ հայտարարությունների պատճառով։ Խաղի ընթացքում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները ցանկանում էին ցուցադրել իրենց դժգոհությունը։ Եզրափակիչ սուլիչից հետո խաղացողների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որում Յամալը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։
