ad-banner-1

Ռոնալդինյոյի կախարդանքը Բեռնաբեուում

2005 թվականի նոյեմբերի 19-ին Ռոնալդինյոն ցուցադրեց Էլ Կլասիկոյի ամենահիշարժան ելույթներից մեկը՝ արժանանալով Ռեալ Մադրիդի երկրպագուների ծափահարություններին:

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Այս նոյեմբերի 19-ին լրանում է 20 տարին այն օրվանից, երբ Ռոնալդինյոն փայլուն խաղաց Ռեալ Մադրիդի դաշտում՝ Սանտյագո Բեռնաբեուում, և Բարսելոնան հաղթեց 3-0 հաշվով։

Բրազիլացի այս հանճարը այնքան անմոռանալի խաղ ցույց տվեց, որ նույնիսկ Ռեալ Մադրիդի երկրպագուները ոտքի կանգնեցին և ծափահարեցին նրան։ Նրանք պարզապես գլուխ էին խոնարհել Բարսայի 10 համարի ֆուտբոլիստի տպավորիչ խաղի առջև։

Այդ ժամանակ Բարսան գլխավորում էր Ֆրանկ Ռայկարդը, ով ընտրել էր հետևյալ մեկնարկային կազմը. Վիկտոր Վալդեսը՝ դարպասում, Օլեգերը, Պույոլը, Մարկեսը և Վան Բրոնքհորսթը՝ պաշտպանությունում, Էդմիլսոնը, Չավին և Դեկուն՝ կիսապաշտպանությունում, և շքեղ հարձակողական եռյակ՝ Ռոնալդինյոյի, Էտո’ոյի և դեռահաս Մեսսիի մասնակցությամբ: Երկրորդ կեսում կուլեների կազմում միակ փոփոխությունը Ինյեստան էր։

Չնայած նրան, որ բոլորը հիշում են Ռոնալդինյոյի փայլուն ելույթը, Բարսան առաջ անցավ հաշվի մեջ առաջին կեսում՝ Սամուել Էտո’օի գոլի շնորհիվ: Կամերունցին հաշիվը բացեց 14-րդ րոպեին հզոր հարվածով, որը դրեց կապտանռնագույնների հաղթանակի առաջին քարը:

Միայն երկրորդ կեսում հայտնվեց Ռոնալդինյոն՝ Էլ Կլասիկոն ավարտելու համար: Նախ, 58-րդ րոպեին, նա շրջանցեց Սերխիո Ռամոսին և Էլգերային՝ գնդակը կարճ անկյունով ուղարկելով Կասիլյասի դարպասը, իսկ երկրորդ գոլը խփեց 77-րդ րոպեին, երբ նորից շրջանցեց Ռամոսին և գնդակը ուղարկեց հեռավոր անկյունը՝ մոլորեցնելով Կասիլյասին:

0-3 հաշվից հետո Ռեալ Մադրիդի մի քանի երկրպագուներ ոտքի կանգնեցին իրենց նստատեղերից և ծափահարեցին Ռոնալդինյոյին, ինչը պատմության մեջ մտավ որպես Էլ Կլասիկոյի ամենանշանավոր պատկերներից մեկը:

Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, այս տարելիցի կապակցությամբ Բարսելոնա ՖԱ-ն այս չորեքշաբթի ներկայացրել է մրցաշրջանի չորրորդ մարզահագուստը՝ մի մարզաշապիկ, որը հարգանքի տուրք է մատուցում Բեռնաբեուում տարած հիշարժան հաղթանակի 20-ամյակին:

Liana

Հեղինակ՝ Liana