ad-banner-1
Գրիմալդո, Ֆրիմպոնգ, Բարսա, Բարսելոնա

Տաղանդավոր պաշտպանը Բարսելոնայի թիրախում է

Ալեխանդրո Գրիմալդոյի անունը կրկին շոշափվում է իսպանական ֆուտբոլի հետ, և այս անգամ իրարանցումն ավելի մեծ է, քան երբևէ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լրագրող Մատեո Մորետտոն MARCA-ի միջոցով հաստատել է, որ իսպանացի պաշտպանը Բարսելոնայի ուշադրության կենտրոնում է, թեև Բավարիա Մյունխենը նույնպես մտել է իսպանացու համար պայքարի մեջ։

Մորետտոյի խոսքով՝ հետաքրքրություն է առաջացել նաև արտասահմանից. «Գերմանիայում մի ակումբ կա, որը հետաքրքրվում է նրանով… դա Բավարիա Մյունխենն է»։ Սակայն նա նույնքան հստակ է նշել, որ Գրիմալդոն ինքը «կգերադասեր վերադառնալ Իսպանիա», եթե վճռորոշ պահը գա։

Բարսան ուշադիր հետևում է Ալեխանդրո Բալդեի ելույթներին, և թեև նրա ներուժը կասկածի տակ չէ, մարզչական շտաբն այնքան էլ չի հավանում նրա վերջին ելույթները։

Մորետտոն հավելել է, որ Բարսելոնան «վերահսկում է նրա [Գրիմալդոյի] իրավիճակը», սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի արվել։

Միևնույն ժամանակ, Բայեր Լևերկուզենը լավատեղյակ է իրենց աստղային պաշտպանի շուրջ առաջացած հետաքրքրության մասին։

Բունդեսլիգայի ակումբը «չէր ցանկանա, որ իր լավագույն խաղացողներից մեկը տեղափոխվի Բավարիա Մյունխեն, ինչը բնականաբար ուշադրությունը տեղափոխում է դեպի Լա Լիգա հնարավոր վերադարձի տարբերակը։

Կարևոր է, որ Լևերկուզենը և խաղացողը ծայրահեղ առողջ հարաբերությունների մեջ են։ Մորետտոն բացահայտել է. «Եթե Գրիմալդոն երբևէ թակի դուռը և ասի, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա, ապա ոչ մի կողմ չի խոչընդոտի այդ տրանսֆերին»։

Սա շատ կարևոր է հատկապես Բարսելոնայի համար, որը գտնվում է ձախ պաշտպանի դիրքում կազմի խորության հետ կապված անհարմար վիճակում։

Բալդեից բացի, Բարսելոնան այս դիրքում չունի հուսալի այլընտրանք։ Ժերար Մարտինը խոստումնալից է եղել և կայուն ելույթներ է ունեցել, երբ նրան հնարավորություն է տրվել, սակայն նա դեռ չի ցուցաբերել այնպիսի երկարաժամկետ մրցունակություն, որն անհրաժեշտ է մեկնարկային տեղի համար Բալդեին լուրջ մարտահրավեր նետելու համար։

Արդյունքում, ակումբն ակտիվացրել է բնական ձախ պաշտպանի որոնումները, մեկի, ով կկարողանա ապահովել անհապաղ հուսալիություն, տակտիկական հասունություն և լուրջ մրցակցություն։ Գրիմալդոն լիովին համապատասխանում է այդ պահանջներին, քանի որ նա փորձառու է, կայուն, խելացի և արդեն հարմարված է եվրոպական բարձր մակարդակի ֆուտբոլին։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։