ad-banner-1
Ռեշֆորդ–Մարկուս–Ռաշֆորդ–Բարսելոնա–Բարսա

Ռեշֆորդը չի մասնակցել մարզմանը

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չներկայացավ Բարսելոնայի Ժոան Գամպեր մարզադաշտ՝ անցկացնելու թիմի նախավերջին մարզումը՝ Spotify Camp Nou-ում Աթլետիկ Բիլբաոյին ընդունելուց առաջ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հանսի Ֆլիկը  լիարժեք կարողացել է պատրաստել Բարսելոնային առաջիկա հանդիպմանը, որը կկայանա այս շաբաթ օրը՝ Spotify Camp Nou-ի վերաբացման ժամանակ։ Գերմանացի մասնագետը հինգշաբթի օրը անցկացրել է առաջին մարզումը բոլոր այն ֆուտբոլիստների հետ, որոնք վերադարձել էին ազգային հավաքականներից։

Առայժմ պարզ չէ, թե Ռեշֆորդն ինչ պատճառներով չի ներկայացել մարզմանը, սակայն ակումբի աղբյուրներն ընդգծում են, որ խնդիրը լուրջ չէ։

Մարզմանը մասնակցել է նաև Ռոնալդ Արաուխոն, որը, չնայած հենց այս առավոտ էր ժամանել Ուրուգվայի հավաքականից, անմիջապես ուղևորվել է մարզադաշտ՝ Ֆլիկի ղեկավարությամբ մարզվելու։

Աղբյուր՝ Sport

Anna

Հեղինակ՝ Anna