Ակումբ
Բարսելոնան զարմանալի բան էր խնդրել Լևանդովսկիին
2022-2023 մրցաշրջանը Ռոբերտ Լևանդովսկիի համար առաջինն էր Բարսելոնայում։ Լեհ հարձակվողը հրաշալի ցուցանիշներ ուներ. Լա Լիգայում 23 գոլ:
Սակայն Լևայի գոլերը Լա Լիգայում կարող էին ավելի շատ լինել, եթե Բարսելոնայի յուրօրինակ խնդրանքը չլիներ։ Ըստ Sport-ի` եթե Ռոբերտը 25 գոլ գրանցեր, ապա Բարսան պարտավորված կլիներ 2,5 միլիոն եվրո վճարել Բայերնին։
Իսպանիայի չեմպիոն հռչակվելուց հետո Բարսելոնայում աշխատող որոշ մարդիկ Լեհ հարձակվողին խնդրել էին, որ այլևս գոլեր չխփի։ Ռոբերտը սկզբից շոկի մեջ էր և չէր հասկանում այդ խնդրանքը, սակայն հետո իմացավ, որ կապտանռնագույնները հավելյալ գումար կվճարեին, եթե շարունակեր գոլեր գրանցել։
Լևանդովսկին վերջին 2 խաղերում ոչ մի գոլ չխփեց` կատարելով ղեկավարության խնդրանքը։
