ad-banner-1

Ինչու՞ է Ռեշֆորդը բացակայել թիմի մարզումից

Ինչպես արդեն հաղորդվել էր, Բարսելոնայի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը այսօր բաց է թողել թիմի մարզումը։ Միջազգային դադարից հետո սա առաջին մարզումն էր։ Կարծիք կար, թե Ռեշֆորդի բացակայությունը պայմանավորված է որոշ ֆիզիկական անհարմարություններով։ Սակայն, ըստ AS-ի դա այդպես չէ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Անգլիացի հարձակվողը, ով վարձակալությամբ է հանդես գալիս Բարսելոնայում, բաց է թողել այսօրվա մարզումը անձնական պատճառներով։ 28-ամյա ֆուտբոլիստը ակումբից հատուկ թույլտվություն է ստացել բացակայելու համար։ Աղբյուրը նաև նշում է, որ Ռեշֆորդը կմիանա թիմի մարզումներին ուրբաթ օրը, այնպես որ նրա մասնակցությունը Աթլետիկի դեմ խաղում վտանգված չէ։

Սա լավ լուր է Բարսելոնայի երկրպագուների համար, քանի որ Ռեշֆորդը այս մրցաշրջանի ամենալավ մարզավիճակում գտնվող հարձակվողներից է։ Ռաֆինյայի երկամսյա վնասվածքի ընթացքում նա լրացրել է բրազիլացու բացը՝ ունենալով 15 գոլային մասնակցություն, այդ թվում՝ երկու գոլային փոխանցում Սելտայի դեմ խաղում միջազգային դադարից առաջ։

Mari

Հեղինակ՝ Mari