ad-banner-1

Ռաֆինյայի անկեղծ հարցազրույցը. Ֆլիկ, Բարսելոնա, Ոսկե Գնդակ

Ոսկե գնդակի մասին

Ռաֆինյան նաև կիսվեց իր զգացողություններով 2025 թվականի Ոսկե գնդակի քվեարկությունում անտեսված լինելու վերաբերյալ։ Չնայած անհատական փայլուն մրցաշրջանին և թիմի հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճելուն՝ բրազիլացին նույնիսկ չհայտնվեց լավագույն եռյակում։

Մրցանակը շահեց Ուսման Դեմբելեն՝ ՊՍԺ-ի հետ թրեբլ գրանցելուց հետո, երկրորդ տեղում հայտնվեց Բարսելոնայի մեկ այլ հարձակվող Լամին Յամալը, իսկ երրորդը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վիտինյան։ Ռաֆինյան զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։

«Ես վշտացած էի։ Ավելին էի սպասում։ Առնվազն կարծում էի, որ պետք է լինեմ լավագույն եռյակում։ Գիտեի, որ հաղթելը դժվար է, քանի որ Չեմպիոնների լիգան մեծ կշիռ ունի, բայց, միևնույն է, հիասթափված էի իմ դիրքից», — խոստովանեց նա։

«Բայց հասկանում եմ, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք չեմ կարող վերահսկել։ Կարևորն այն է, որ ես շատ գոհ եմ իմ անցկացրած մրցաշրջանից, և ոչ մի անհատական մրցանակ չի կարող ջնջել այն, ինչ ես արել եմ անցած տարի»,_ հավելեց բրազիլացին։

Հարցին, թե ըստ իրեն ով պետք է լիներ լավագույն եռյակում, Ռաֆինյան պատասխանեց. «Անձամբ ես ինձ կդնեի առաջին տեղում։ Կարծում եմ՝ անհատական մրցանակը չի կարող հիմնվել միայն մեկ մրցաշարի վրա։ Եթե նայենք ամբողջ մրցաշրջանին, կարծում եմ՝ ես արժանի էի հաղթանակին՝ իմ ցուցադրած խաղի, նվաճած տիտղոսների, վիճակագրության և խաղադաշտում ունեցած ներդրման համար»։

Միևնույն ժամանակ նա ընդունեց Դեմբելեի և Լամին Յամալի փայլուն մրցաշրջանները. «Եթե մրցանակը հիմնված է հիմնականում մեկ մրցաշարի վրա, ապա Դեմբելեն արժանի էր հաղթանակին։ Լամինն էլ հրաշալի մրցաշրջան անցկացրեց։ Բայց եթե գնահատումը հիմնված լիներ ամբողջ մրցաշրջանի վրա, կարծում եմ՝ ես պետք է ստանայի մրցանակը»։

Ռաֆինյան նշեց, որ իր ընտրությամբ երկրորդ և երրորդ տեղերը կտար Լամին Յամալին և Պեդրիին, իսկ Դեմբելեն կզբաղեցներ չորրորդ հորիզոնականը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։