ad-banner-1

Ռաֆինյայի անկեղծ հարցազրույցը. Ֆլիկ, Բարսելոնա, Ոսկե Գնդակ

Ավագի պարտականությունների մասին

Ֆուտբոլիստը խոսեց նաև առաջին թիմի ավագներից մեկը լինելու պատասխանատվության մասին և ընդգծեց, որ առաջնորդ լինելն իր համար բնական է. «Ես մեծ հպարտություն եմ զգում առաջնորդի թևկապը կրելիս։ Սա մի բան է, որը ես վաստակել եմ հենց իմ գալուց սկսած՝ իմ վերաբերմունքի և իմ անձի շնորհիվ։ Սա ինձ համար բնական է, քանի որ ես միշտ փորձում եմ հնարավորինս օգնել թիմակիցներիս և նրանց դրդել՝ խաղադաշտում տալ իրենց առավելագույնը։

Չեմ կարծում, թե դա պարտադրված կամ արհեստական բան է։ Դա շատ բնական է՝ որպես պարգև այն բանի համար, որ թիմի առաջնորդներից մեկն ես», — հավելեց նա։

Ֆլիկի վստահելի աջակիցը լինելու մասին

Հարցին, թե ինչ է զգում՝ լինելով մարզչի վստահելի աջակիցը և երբեմն նաև միջնորդը Ֆլիկի և խաղացողների միջև, Ռաֆինյան պատասխանեց. «Ինչպես ասացի, սա բնական գործընթաց է։ Ոչ մի պարտադրանք չկա։ Սա հարաբերություն է, որը ձևավորվել է ժամանակի ընթացքում՝ փոխադարձ ջերմության հիման վրա։ Սա վստահություն է, որը մենք կառուցել ենք, և ազատության մի տարածք, որը ստեղծել ենք։ Նա ազատ է ինձ հետ խոսել ցանկացած թեմայով, և նույն ազատությունը տալիս է ինձ՝ նրա հետ խոսելու համար։ Եվ կարծում եմ՝ ամենակարևորը հենց այս վստահությունն է, որը մեզ թույլ է տալիս լավագույնս աշխատել»։

Ինտերի դեմ պարտության մասին

Ռաֆինյան անդրադարձավ նաև անցած մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ցավալի պարտությանը Ինտերի դեմ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ իր գոլը թվում էր՝ թիմին հասցնելու է եզրափակիչ. «Կարծում եմ՝ երրորդ գոլից հետո մենք, կարելի է ասել, մեկ ոտքով եզրափակիչում էինք։ Բայց, ցավոք, մեզ չբավարարեց հասունությունը, որպեսզի անենք այն, ինչ անում են ավելի փորձառու թիմերը՝ երրորդ գոլից հետո պարզապես խաղը կանգնեցնել։

Մենք պետք է պաշտպանվեինք և թույլ չտայինք գոլ։ Մենք շատ մոտ էինք եզրափակիչին, բայց տարվեցինք խաղի ընթացքով։ Խաղը բացվեց, և մենք չկարողացանք այն վերահսկել»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։