ad-banner-1

Ռաֆինյան ու Դեկուն գաղտնի պայմանավորվածություն ունեն

Բարսելոնայի բրազիլացի հարձակվող և թիմի ավագ Ռաֆինյան, ով դարձել է Հանսի Ֆլիկի գլխավոր հենասյուներից մեկը, վերջին օրերին հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ միայն իր խաղով, այլ նաև տրանսֆերային շշուկներով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Sport-ի փոխանցմամբ՝ Ռաֆինյան ունի բանավոր պայմանավորվածություն Դեկույի հետ, ըստ որի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, եթե որոշի ընդունել Սաուդյան Արաբիայի առաջարկներից մեկը, Բարսան չի խանգարի նրա տեղափոխությանը և գործընթացն ավելի հեշտ կկազմակերպվի։

Չնայած նրան, որ բրազիլացին ամռանը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2028 թվականը, կողմերի միջև ձեռք բերված պայմանը նախատեսված է որպես ապագա հնարավոր տրանսֆերի բաց դուռ, որը կմնա ուժի մեջ, եթե բրազիլացին երբևէ ցանկանա նոր մարտահրավեր Մերձավոր Արևելքում։

Լրագրողի տեղեկություններով՝ Ռաֆինյան դեռ այդ ժամանակ ուներ առաջարկներ Սաուդյան Արաբիայից, իսկ այժմ մի քանի ակումբներ շարունակում են հետաքրքրվել նրանով՝ պատրաստ լինելով առաջարկել զարմանահրաշ պայմանագրեր։

Սակայն ներկայում Ռաֆինյան չի դիտարկում հեռանալու տարբերակը։ Նա չի աշխատում գործակալի հետ, և բոլոր գործակալությունները, որոնք փորձել են մոտենալ իրեն, ստացել են նույն պատասխանն՝ «Ես չեմ ուզում, որ որևէ մեկը բանակցի իմ հեռանալու մասին»։

Բրազիլացին բազմիցս հայտարարել է, թե՛ հրապարակային, թե՛ անձնական շփումներում, որ ցանկանում է շարունակել խաղալ Բարսելոնայում և լիովին նվիրված է նախագծին, ընդգծելով, որ իր կապը ակումբի հետ անցնում է պայմանագրային սահմաններից։

Առայժմ Ռաֆինյան մնում է Ֆլիկի թիմի առանցքային խաղացողներից մեկը, իսկ ապագայի հնարավոր տրանսֆերը՝ պարզապես բաց թողնված սցենար, որը կախված կլինի միայն ֆուտբոլիստի որոշումից։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։