ad-banner-1
Ֆլիկ

Ֆլիկը խոսել է ֆուտբոլիստների մասին

Ֆերմին Լոպեսի վերադարձը հաստատելուց և Էրիկ Գարսիայի մինչև 2031 թվականը պայմանագրի երկարաձգումը նշելուց բացի, մարզիչ Հանսի Ֆլիկը Բետիսի դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում խոսեց նաև մի քանի հիմնական խաղացողների մասին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Mundo Deportivo-ն նշում է, որ գերմանացի մասնագետը ընդգծեց Ֆրենկի դե Յոնգի վերադարձը, Ժերար Մարտինի գերազանց խաղը որպես ձախ կենտրոնական պաշտպան, վերջինիս ամուր կապը Ռաֆինյայի հետ, Լամին Յամալի անխոնջ աշխատասիրությունը և Գավիի դրական վերականգնումը։

Կարո՞ղ է Ֆրենկի դե Յոնգը խաղալ Բետիսի դեմ

Ֆլիկը նշեց, որ հոլանդացին պատրաստ է խաղալ Բետիսի դեմ.«Ես դեռ միանշանակ չգիտեմ։ Նա լավ է մարզվել և կարող է խաղալ վաղը»։

Ինչպե՞ս է Ժերար Մարտինը խաղում կեմտրոնում

Ժերար Մարտինի ՝ ձախակողմյան կենտրոնական պաշտպանի դիրքում ցուցաբերած տպավորիչ խաղը նույնպես արժանացավ գերմանացի մարզչի գովասանքին.«Նա շատ լավ է խաղում։ Դուք գիտեք, թե ինչ է նա տալիս, երբ դուրս է գալիս խաղադաշտ։ Նա կարգապահ է և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման մեջ։ Ձախլիկ լինելը մեզ մեծ առավելություն է տալիս պաշտպանության գծում, և այդ պատճառով էլ նա խաղում է»։

Ի՞նչ նշանակություն ունի Ռաֆինյան

Ալավեսի դեմ հաղթանակից հետո Ֆլիկի և Ռաֆինյայի կադրերը մեծ արձագանք առաջացրին, և մարզիչը նորից ընդգծեց բրազիլացու դերը.«Մեր հարաբերությունները շատ լավ են։ Ռաֆինյան շատ կարևոր խաղացող է, նա դա ապացուցել է՝ մշտապես նախաձեռնելով պրեսինգը։ Նա մեծ ներդրում ունի, և նրա ներկայությունը շատ արժեքավոր է ինձ համար»։

Օգնու՞մ է Լամին Յամալը պաշտպանությունում

Ֆլիկը խոսեց նաև Լամին Յամալի պաշտպանողական աշխատանքում առաջընթացի մասին.«Մենք միշտ խոսում ենք այն խաղացողների մասին, ովքեր աշխատում են թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության մեջ։ Նույնիսկ Ատլետիկոյի դեմ նրա պրեսինգը մեծ օգնություն էր թիմին։ Նա շատ է բարելավվել ոչ միայն պաշտպանությունում, այլև հարձակման մեջ։ Նրա ցուցադրած մակարդակը տպավորիչ է, ես սիրում եմ նրան դիտել, և նա միշտ ցանկանում է կատարելագործվել։ Նա ուզում է շարունակել և հաղթել հաջորդ մրցակցին։ Երբեմն հեշտ չէ. Լա Լիգայում շատ խաղացողներ սիրում են անհատական պայքարները, բայց Լամինի դեպքում 90% դեպքերում դա խախտում է, և նա շարունակում է առաջ գնալ։ Պետք է կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, վստահություն փոխանցել նրանց և թույլ տալ, որ նրանք իրենց ներդրումն ունենան»։

Ֆլիկին հարց ուղղվեց նաև Գավիի վերականգնման մասին՝ վիրահատությունից երկու ամիս անց։ Մարզիչը նշեց, որ կիսապաշտպանն արդեն զգում է իր ուժերի վերադարձը.«Նա լավ է զգում։ Երեքշաբթի օրը նա թիմի հետ միասին տոնում էր խաղադաշտում։ Նա կարգապահ է և կվերադառնա ավելի ուժեղ, քան նախկինում»։

Liana

Հեղինակ՝ Liana