Տրանսֆերներ
Նոր 9 համար Իտալիայի առաջնությունից. Բարսայի գլխավոր նպատակը
Յուվենտուսի հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Բարսելոնա 2026 թվականին։ Ինչպես հայտնում է Fichajes-ը, սերբ հարձակվողը դարձել է Բարսելոնայի առանցքային թիրախը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա Վլահովիչն արդեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Յուվենտուսի հետ, որը 2022 թվականին նրա համար Ֆիորենտինային վճարել էր 80 միլիոն եվրո։
Շեշտվում է, որ Վլահովիչի խաղաոճը շատ է դուր գալիս «արսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ և կատարել 1 գոլային փոխանցում։ Խաղացողի պայմանագիրը Յուվենտուսի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
