ad-banner-1

Բարսելոնայի աստղը կրկին վնասվածք է ստացել

Այսօր լուրեր տարածվեցին, որոնք նշում էին, որ Ռաֆինյան դուրս է մնացել Մադրիդի Ռեալի դեմ խաղի հայտացուցակից։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Բրազիլացի խաղացողը ազդրի մկանային վնասվածքի պատճառով գրեթե մեկ ամիս բաց թողնելուց հետո վերադարձել էր մարզումներին բայց, ըստ շրջանառվող լուրերի, վնասվածքը կրկնվել է, և ֆուտբոլիստը հինգշաբթի օրը լքել է մարզումները։ Այս առավոտ բրազիլացին ժամանել է մարզաբազա, սակայն հեռացել է մարզումների մեկնարկից առաջ։

Խավի Միգելի տվյալներով, Ռաֆինյայի իրավիճակը մտահոգիչ է Բարսելոնայի համար, քանի որ նա կարող է ևս մեկ ամիս բացակայել։

Այդ սցենարով նրա հնարավոր վերադարձը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 22-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։