Այլ
Մեսսին և նրա ընտանիքը բարկացած են
Բարսելոնայի նախկին սպորտային փոխնախագահ, ակադեմիայի, Բարսա Բ թիմի և կանանց թիմի համակարգող Ժորդի Մեստրեն խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին.
«Ինձ հայտնի է, որ Լեո Մեսսին և նրա ընտանիքը շատ բարկացած են Լապորտայի վրա։ Կարծում եմ, որ այն ամենը, ինչ անենք Լեո Մեսսիի համար, քիչ կլինի։ Այն, ինչ նա տվել է մեզ, անհավանական է։ Այո՛, նա մեծ աշխատավարձ էր ստանում, բայց նա դրան լիովին արժանի էր։ Նա հսկայական եկամուտներ էր բերում ակումբին։ Համաշխարհային աստղերը ցանկանում էին տեղափոխվել Բարսա, քանի որ այստեղ խաղում էր Մեսսին»։
Մեստրեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին Բարսելոնայից հեռացել է 2021 թվականին։
