ԱկումբՏրանսֆերներ
Ատլետիկոն հետաքրքրված է Բարսելոնայի պաշտպանով
Մինչ Բարսելոնան շարունակում է խնդիրներ ունենալ պաշտպանության գծում, թիմի պաշտպաններից մեկը կարող է լքել ակումբը առաջիկա ամռանը։
Անդրեաս Քրիստենսենի ապագան անորոշ է. նրա պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը, և հիմա քննարկվում է երկարաձգե՞լ պայմանագիրը, թե ոչ։
Ըստ Fichajes-ի` Քրիստենսենի ծառայություններով հետաքրքրվել է Ատլետիկո Մադրիդը, որը ևս պաշտպանությունում խոչընդոտների է բախվում։ Տրանսֆերի կարևոր գործոն կարող է լինել Մատեու Ալեմանին, որը նախկինում եղել է Բարսելոնայի սպորտային տնօրենը։
Չի բացառվում, որ Ատլետիկոն տրանսֆերը կիրականացնի այս ձմռանը, եթե պաշտպանությունում իրավիճակը չբարելավվի։
Որոշումը` Քրիստենսենը կմնա Բարսայում, թե ոչ, կիրականացվի պաշտպանի ֆիզիկական տվյալները և Ֆլիկի տված կարևորությունը հաշվի առնելով։
