ad-banner-1

Մեսսին ցանկանում է Լապորտային զրկել Բարսելոնայի նախագահի պաշտոնից

Բարսելոնայի լեգենդ Լիոնել Մեսսին, ով ներկայումս հանդես է գալիս Ինտեր Մայամիում, ցանկանում է ներգրավվել կատալոնական ակումբի նախագահի հաջորդ ընտրություններին, որոնք տեղի կունենան 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ABC-ն։

Աղյուրի տեղեկություններով՝ Մեսսին մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը, սակայն ցանկանում է նպաստել, որպեսզի գործող նախագահ Ժոան Լապորտան չվերընտրվի հաջորդ ժամկետով։ Ընդ որում, արգենտինացին պատրաստ է աջակցել միայն ուժեղ թեկնածուին, ով ի վիճակի է հաղթել ընտրություններում։ Եթե արժանի ընդդիմություն չլինի, Մեսսին կպահպանի չեզոքություն։

Արգենտինայի հավաքականի հարձակվողը հիասթափված է Լապորտայից և ցանկանում է վրեժ լուծել նրանից։ Մեսսին կարծում է, որ նախագահն իրեն դավաճանել է, երբ 2021 թվականին վերջին պահին հետ է կանչել նոր պայմանագրի առաջարկը՝ ստիպելով Լիոնելին հեռանալ հարազատ ակումբից։ Այդ ժամանակ հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։