ad-banner-1

Լուրջ համալրում․ Նապոլիի առաջատարը կարող է հայտնվել Բարսելոնայում

Բարսելոնան մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը՝ կապված իր ֆուտբոլիստների մշտական վնասվածքների հետ։ Կատալոնացիների համար առաջնահերթ տարբերակը Նապոլիի ֆուտբոլիստ Սքոթ Մաքթոմինեյն է։ Այս մասին փոխանցում է ESPN-ն։

Գործարքը պետք է կայանա կամ մոտակա ձմռանը (եթե կողմերը կարողանան պայմանավորվել), կամ մրցաշրջանի ավարտից հետո՝ 2026 թվականի ամռանը։ Կատալոնացիները 50 միլիոն եվրո կվճարեն Մաքթոմինեյի համար։

Հիշեցնենք, որ Սքոթը Մանչեսթեր Յունայթեդից Նապոլի էր տեղափոխվել 28 միլիոն եվրոյով։ Այժմ Մաքթոմինեյը իտալական գրանդի առաջատարներից մեկն է։ Նա նույնիսկ ընդգրկվել էր Ոսկե գնդակի հավակնորդների ցուցակում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։